437.67
4.35
404.35
+2
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ–ում ՌԴ դեսպանը կոչ է արել չքաղաքականացնել հատուկջոկատային Բելյանկինի սպանությունը (ՎԻԴԵՈ)

19:20
11 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանել է ռուս հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա հնարավոր ազդեցությունը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վրա։

Հունիսի 2–ի գիշերը Մերձմոսկվայում սրճարաններից մեկի մոտ տեղի է ունեցել զանգվածային վեճ։ Նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինը սպանվել է` փորձելով բաժանել վեճի մասնակիցներին, ևս մի տղամարդ վիրավորվել է։ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ։ Ձերբակալվել է չորս մարդ, որոնցից երեքը, այդ թվում` սպանության մեջ մեղադրվող Սերգեյ Խոջանյանն արդեն կալանավորվել են։ Նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործով որպես դերակատարներ անցնում են ՌԴ քաղաքացիներ Սերգեյ Խոջանյանը, Ռուդիկ Մանուկյանը, Արթուր Հակոբյանը, Դավիթ Եղիազարյանն ու Սուրեն Մարկոսյանը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիներ Նարեկ Ստեփանյանը, Համլետ Հայրապետյանն ու Սահակ Սահակյանը, որոնց մեղսագրվում է խուլիգանություն։ Նրանք իրենց մեղքը չեն ճանաչում։

«Ինչ վերաբերում է նմանատիպ ողբերգական իրադարձությունների նկատմամբ մոտեցմանը, ապա կարծում եմ, որ երկու կողմն էլ հասկանում են, որ մեր հարաբերություններում կարող է շատ բան տեղի ունենալ, մենք բոլորս մարդիկ եք։ Սակայն կա առանցք, որը սահմանում է այդ հարաբերություններն արդեն դարեր շարունակ և հիմա։ Մեր խնդիրն է, որպեսզի թեկուզ նմանատիպ ողբերգական, սակայն ընթացիկ իրադարձությունները  չքաղաքականացվեն, թույլ չտրվի, որպեսզի դա գոնե ինչ–որ ձևով վնասի այն ամենակարևոր երևույթներին, որոնք մեզ միավորում են», – հայտարարեց Կոպիրկինը երեքշաբթի ասուլիսի ժամանակ։

Նա նաև նշեց, որ իրենց մեկնաբանություններում ռուսական և հայկական ղեկավարությունը շատ զգույշ են այս հարցով` «քաղաքական լարված արտահայտություններ և մեկնաբանություններ» թույլ չտալու համար։

«Աշխատում են քննչական մարմինները, որոնք իրազեկում են իրենց աշխատանքի մասին, և դա, իմ կարծիքով, բավարար է», – ասաց ՌԴ դեսպանն` ընդգծելով, որ այս հարցով Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարությունների դիրքորոշումը շատ հստակ է. նմանատիպ ողբերգական միջադեպերը պետք է քննվեն իրավասու մարմինների կողմից, մեղավորները պետք է պատժվեն, սակայն դրանք չպետք է առնչվեն պետությունների, եղբայրական ժողովուրդների միջև հարաբերություններին։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ
18:01
17 Փետրվարի 2024
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
15:02
16 Փետրվարի 2024
Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը․ ՌԴ ԱԽ քարտուղար
ՌԴ–ից հայտնում են, որ Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը
13:38
15 Փետրվարի 2024
Ադրբեջանն ասում է' ինչ ուզում եմ, տվեք բանակցությունով, հակառակ դեպքում կվերցնեմ պատերազմով․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասում է, որ տպավորություն ունի, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում․ ՎԻԴԵՈ
10:22
15 Փետրվարի 2024
Որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին․ Փաշինյանի մամուլի քարտուղարը՝ Ալիևին
Փաշինյանի մամուլի քարտուղարը պատասխանել է Ալիևի սպառնալիքներին