535.56
7.43
479.72
+23
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ–ն առաջարկել է փոխել ՀԱՊԿ կանոնադրությունը. նշվում է, թե ով կզբաղեցնի գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև 2020թ.–ը

23:32
25 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳՆԽ առաջիկա նստաշրջանին, որը կանցկացվի մայիսի 22–ին Բիշքեկում, հնարավոր է, համաձայնեցվեն Հայաստանի առաջարկությունները, որոնք վերաբերում են ՀԱՊԿ–ի կանոնադրության փոփոխությանը։

Այս մասին ՌԲԿ–ին հայտնել են ՀԱՊԿ երկու անդամ երկրների դիվանագետները։

ՀԱՊԿ անդամ երկրներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը։ Նախարարների կողմից փոփոխությունների համաձայնեցումից հետո դրանք կներկայացվեն երկրների առաջնորդների հավանությանը։ Նշվում է, որ ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները կհավաքվեն աշնանը նախատեսված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին։

Հայաստանի առաջարկած փոփոխություններով նախատեսվում է սահմանել գործող գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման ընթացակարգը, այդ պաշտոնը, ինչպես առաջարկում են Երևանում, պետք է զբաղեցնի այն երկրի ներկայացուցիչը, որից ռոտացիոն կարգով նշանակվել է գլխավոր քարտուղարը երեք տարվա մանդատի լրանալուց առաջ, ՌԲԿ–ին է հայտնել դիվանագետներից մեկը, այս տեղեկությունը հաստատել է մյուս դիվանագետը։ Մինչև 2020թ.–ը գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար է մնում ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը, ինչից հետո այդ պաշտոնը երեք տարով կփոխանցվի Բելառուսին, նշել են ՌԲԿ–ի զրուցակիցները։

«Այս պահին մշակվում է ՀԱՊԿ ԱԳՆԽ օրակարգն ու ստորագրման համար նախատեսված փաստաթղթերի փաթեթը։ Ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրենք միջոցառման անցկացման նախաշեմին։ ԱԳՆԽ–ի արդյունքներով կտեղեկացնենք ընդունված որոշումների մասին», – ՌԲԿ–ին է ասել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով ՀԱՊԿ կանոնադրության հնարավոր փոփոխության մասին հարցին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել 2018 թ.-ի հոկտեմբերի 30-ից,երբ Հայաստանը հետ է կանչել իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին` առանց կազմակերպության այլ անդամ պետությունների հետ նախնական համաձայնության: Այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարում է Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը: Երևանը պահանջում է իր թեկնածուի նշանակումը, քանի որ Խաչատուրովը աշխատել է սահմանված երեք տարիների միայն կեսը (Հայաստանի պաշտոնավարման ժամկետնավարտվում է 2020 թ.-ին): Դրա հետ համաձայն չէ, մասնավորապես, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` ձգտելով իր երկրին փոխանցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:54
17 Մայիսի 2019
Փաշինյանը մեկնաբանել է Արցախի նախագահի երաշխավորությունը Քոչարյանի համար
ՀՀ վարչապետը մեկնաբանել է Արցախի նախագահի երաշխավորությունը Ռոբերտ Քոչարյանի համար:
19:43
16 Մայիսի 2019
Բելառուսի ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի 2020թ.–ից. Սեմերիկով
Բելառուսի ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի 2020թ.–ից։
15:45
16 Մայիսի 2019
Հայաստանի ԱԳ նախարարը կմեկնի Հելսինկի
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Հելսինկի:
15:34
16 Մայիսի 2019
ՀՀ ԱԽ քարտուղարը և Թրամփի հատուկ օգնականը քննարկել են Ղարաբաղյան հիմնահարցը
Մեկնարկել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
10:28
16 Մայիսի 2019
Միհրան Պողոսյանին կարտահանձնեն. թերթ
Միհրան Պողոսյանին, ամենայն հավանականությամբ, կարտահանձնեն:
17:45
15 Մայիսի 2019
Հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող խանգարել ԱՄՆ-ի հետ հարաբերություններին. դեսպան
«Հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող և չեն սահմանափակում փոխշահավետ հարաբերությունները ԱՄՆ-ի կամ այլ գործընկերների հետ», - ասաց նա:
13:00
15 Մայիսի 2019
ՀՀ վարչապետը ՉԺՀ պետական խորհրդի նախագահի հետ քննարկել է երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարները (ՖՈՏՈ)
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Չինաստանի պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ։
11:12
15 Մայիսի 2019
Փաշինյանի և ԱՄՆ դեսպանի հանդիպումն անամպ չի անցել. ԶԼՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսիի հանդիպումն անամպ չի անցել:
19:25
14 Մայիսի 2019
Արցախի նախագահը կգա դատարան Քոչարյանին երաշխավոր կանգնելու համար. Ալումյան
Արցախի նախագահը կգա դատարան Քոչարյանին երաշխավոր կանգնելու համար։
17:18
14 Մայիսի 2019
Չինաստանը պատրաստ է մասնակցել Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման և այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը. ՉԺՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Չինաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ:
14:06
14 Մայիսի 2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանել է Չինաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Մայիսի 14-ի երեկոյան տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հանդիպումը:
00:27
14 Մայիսի 2019
Փաշինյանն Ադրբեջանի նախագահի և Արևելյան գործընկերության երկրների մյուս առաջնորդների հետ մասնակցել է կազմակերպության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը Բրյուսելում Ադրբեջանի նախագահի և Արևելյան գործընկերության երկրների մյուս առաջնորդների հետ մասնակցել է կազմակերպության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին: