ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն առաջարկել է ավելորդ ջանքեր չգործադրել իրականությունը խեղաթյուրելու համար: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
«Կարճ ժամանակ անց եղելությունը կպարզվի»,- գրել է նա:
Загружается новость ... "Лево"
Նա նաև տեղեկացրել է, որ կիրականացվի ծառայողական քննություն: Ըստ ՀՀ ՊՆ-ի տվյալների` սպա Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է:
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 23-ին Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Ադրբեջանի ՊՆ մոլորվածին ներկայացնում է որպես դիվերասանտ։-0-