+28
Եղանակը Երևանում
Հայ

Ֆրանսիան շարունակելու է Հայաստանի կողքին պայքար մղել հանուն արդարության. Մակրոնը նամակ է հղել Արմեն Սարգսյանին

18:51
10 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ հայտնելով, որ ինչպես հանձն էր առել, այս տարվանից սկսած ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես նշվում է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։ 

Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան շարունակելու է Հայաստանի կողքին պայքար մղել հանուն արդարության և ճշմարտության: 

«Դա մեր պարտքն է Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև այն փրկվածների և փախստականների հանդեպ, որոնց Ֆրանսիան գրկաբաց ընդունեց և որոնց ժառանգները կերտեցին մեր երկրի պատմությունը: Համատեղ ճակատագիր կերտելու հնարավորություն ունենալու համար պետք է կարողանալ շիտակ նայել անցյալին՝ գլուխ խոնարհելով մեռյալների հիշատակի առջև և հարգելով ողջերի հիշողությունը: Դա իմ համոզմունք է, և գիտեմ, որ այն կիսում է նաև Հայաստանը: Մենք ձեր կողքին ենք հիշողության պահին, ձեր կողքին ենք նաև հանուն Հայաստանի ապագայի՝ հիմա, երբ կերտվում է նրա պատմության նոր էջը, որը պետք է լինի խաղաղության և բարագավաճման էջ»,- ասվում է Ֆրանսիայի նախագահի նամակում: 

Էմանուել Մակրոնը հավելել է, որ Ֆրանսիան և Հայաստանը ձեռք-ձեռքի տված հպարտ են իրենց բարեկամությամբ և վստահ ապագայի հանդեպ:–0– 


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:36
17 Սեպտեմբերի 2019
Հայտնի է Նիկոլ Փաշինյանի` ԱՄՆ այցի ծրագիրը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ
21:03
16 Սեպտեմբերի 2019
«Իմ քայլը» խմբակցությունը սկսում է ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթաց
Այսպիսի որոշում է կայացրել խմբակցությունը երկուշաբթի կայացած նիստի արդյունքներով։
16:28
16 Սեպտեմբերի 2019
ՀՀ նախագահը ստորագրել է ԱԱԾ տնօրենին պաշտոնից ազատելու հրամանագիրը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Վանեցյանին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին:
16:31
15 Սեպտեմբերի 2019
Զոհրաբ Մնացականյանը կայցելի Լիտվա
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 16-ին պաշտոնական այցով կմեկնի Լիտվա:
18:49
13 Սեպտեմբերի 2019
ԱԳ նախարարը ՀՀ–ում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցեր (ՎԻԴԵՈ)
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:
11:21
13 Սեպտեմբերի 2019
Լավրով. Սիրիայի պատերազմն ավարտվել է
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում պատերազմն «իսկապես ավարտվել է»:
16:01
11 Սեպտեմբերի 2019
ՌԴ դեսպանը մեկնաբանել է Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցը
Նա մեկնաբանել է արծարծվող այն լուրերը, թե Հայաստանում կոռուպցիայի և սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող մարդիկ ապաստան են ստանում Ռուսաստանում։
15:17
11 Սեպտեմբերի 2019
ՌԴ դեսպանը մեկնաբանել է Պուտինի հայաստանյան այցի հնարավորությունը
ՌԴ դեսպանը մեկնաբանել է Պուտինի հայաստանյան այցի հնարավորությունը:
19:45
09 Սեպտեմբերի 2019
ՀՀ–Լիբանան ռազմական գործակցությունը նոր որակ կստանա. համաձայնագրի վավերացման օրինագիծ է ներկայացվել
Նախաձեռնությունը նախատեսում է գործակցության լայն շրջանակ
20:03
06 Սեպտեմբերի 2019
Սահմանադրական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ամբողջական որոշումը
Սահմանադրական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ամբողջական որոշումը:
15:55
06 Սեպտեմբերի 2019
Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է Քոչարյանի գործով ՍԴ–ի որոշումը
Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ–ի որոշումը։
20:03
05 Սեպտեմբերի 2019
Կժամանի արդյո՞ք Պուտինը Երևան. մեկնաբանում է ՀՀ փոխարտգործնախարարը
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հինգշաբթի մեկնաբանել է լրագրողներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հավանականությունը Երևան