544.32
7.6
477.81
+33
Եղանակը Երևանում
Հայ

ԲՀԿ–ն հանդես է եկել հայտարարությամբ երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ

11:48
20 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ 

Загружается новость ... "Лево"

Նախօրեին ՀՀ վարչապետը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` կոչ անելով արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։ «Վաղը ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն: Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում», – գրել է ՀՀ վարչապետը։ 

«Հարգելի՛ հայրենակիցներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կողմ լինելով մեր երկրում օրինականության և սահմանադրական կարգի պահպանմանը , պատրաստ լինելով օրենքի շրջանակներում քննարկել դատական համակարգում առկա իրապես լուրջ խնդիրները, գտնել համատեղ իրավական լուծումներ, կոչ է անում ձեռնպահ մնալ հակասահմանադրական քայլերից և գործողություններից, որոնք ուղղակիորեն հարվածելու են մեր պետականությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը՝ վտանգելով տնտեսության զարգացմանը , մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանությանը և նախապես հայտարարված բարեփոխումների կենսագործմանը», – նշել են ԲՀԿ–ից` հորդորելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այսօր ժամը 12:00-ին կայանալիք ուղիղ եթերի ընթացքում, «չեղարկել նախկինում արված իր կոչը և չխոչընդոտել դատարանների բնականոն գործունեությունը , չվտանգել երկրի միջազգային հեղինակությունը , չպառակտել հասարակությունը և միասին փորձել հանդուրժողականության և փոխըմբռնման մթնոլորտում լուծել դատաիրավական համակարգում առկա իրապես խորքային խնդիրները»:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:03
24 Հունիսի 2019
Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների սրացումը կարող է սպառնալիք դառնալ ՀՀ–ի համար. փորձագետ
Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների սրացումը կարող է սպառնալիք դառնալ ՀՀ–ի համար:
11:00
23 Հունիսի 2019
Թբիլիսիի ցույցերը տարածվել են նաև Բաթումիում
Թբիլիսիի ցույցերը տարածվել են նաև Բաթումիում:
15:41
22 Հունիսի 2019
Թբիլիսիում գրանցված բախումներից հետո ձերբակալվածների թվում կա ՀՀ քաղաքացի
Թբիլիսիում գրանցված բախումներից հետո ձերբակալվածների թվում կա ՀՀ քաղաքացի:
14:23
22 Հունիսի 2019
«Արցախը Հայաստան է և վերջ». հայ հակերները կոտրել են ադրբեջանցի Facebook–յան օգտատերերի էջերը (ՖՈՏՈ)
«Արցախը Հայաստան է և վերջ». հայ հակերները կոտրել են ադրբեջանցի Facebook–յան օգտատերերի էջերը:
23:01
21 Հունիսի 2019
Պուտինն արգելել է ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ
Պուտինն արգելել է ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ:
17:30
21 Հունիսի 2019
Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի երկու մասնակիցների աչքերը հեռացվել են
Բժիշկները ստիպված են եղել հեռացնել Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի երկու մասնակիցների աչքերը:
17:16
21 Հունիսի 2019
Մարկեդոնովը մեկնաբանել է հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում առաջացած խնդիրները
Սերգեյ Մարկեդոնովն ուրբաթ «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում մեկնաբանեց հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը «թավշյա հեղափոխությունից» հետո:
16:10
21 Հունիսի 2019
Վրաստանի ԱԺ խոսնակը հայտարարեց հրաժարականի մասին
Վրաստանի ԱԺ խոսնակը հայտարարեց հրաժարականի մասին Թբիլիսիում գրանցված բողոքի ակցիաների ֆոնին։
14:28
21 Հունիսի 2019
Կանդամակցի՞ Ադրբեջանը ՀԱՊԿ–ին, թե՞ ոչ. Մարկեդոնովի գնահատականը
Սերգեյ Մարկեդոնովը մեկնաբանեց Ադրբեջանի` ՀԱՊԿ–ին անդամակցելու մասին լուրերը, որոնք աշխուժացան 2018 թվականի ամռանը։
11:32
21 Հունիսի 2019
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են արել ղարաբաղյան հակամարտության կողմերին զերծ մնալ սադրանքներից
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել ղարաբաղյան հակամարտության կողմերին զերծ մնալ ցանկացած տեսակի սադրիչ գործողություններից։
00:23
21 Հունիսի 2019
Թբիլիսիում ցուցարարները գրոհում են խորհրդարանի շենքը (ՎԻԴԵՈ)
Թբիլիսիում ցուցարարները գրոհում են խորհրդարանի շենքը, հանրահավաքին մասնակցում է մոտ 10 հազար մարդ։ Խորհրդարանի շենքի մոտ է տեղակայվել հատուկ նշանակության ջոկատն ու հատուկ տեխնիկան։
13:06
20 Հունիսի 2019
Նշանակվել է Ուզբեկստանում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Ուզբեկստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: