ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում։ Այս մասին նշվում
է Սպիտակ տան կայքում։
Քվինը կադրային դիվանագետ է, այժմ Ուկրաինայում ԱՄՆ հարցերով ժամանակավոր հավատարմատարն է, զբաղեցնում է այդ պաշտոնը 2020թ.–ի հունվարից։ Մինչ այդ նա եղել է Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանի տեղակալը, ինչպես նաև դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդականը։
ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ժամկետը շուտով կավարտվի։ Նա դեսպան էր նշանակվել 2019թ.–ի փետրվարին։–0–