440.42
4.4
402.65
+6
Եղանակը Երևանում
Հայ

Զախարովան մեկնաբանել է ադրբեջանական ծագմամբ ՌԴ քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելու մասին տեղեկությունները

18:10
15 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ մտահոգություն է հայտնել Ադրբեջան այցելող Ռուսաստանի հայազգի քաղաքացիների նկատմամբ էթնիկ հատկանիշների պատճառով խտրական գործողությունների կապակցությամբ, սակայն պատասխաններ չեն ստացվել։

Այդ մասին ուրբաթ լրագրողների հետ ճեպազրույցում հայատարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Օրերս ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ` Ադրբեջան ժամանող հայազգի ՌԴ քաղաքացիների վերաբերյալ: Նշվել է, մասնավորապես, որ ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու պատրվակով Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը շարունակում է թույլ չտալ մուտքն իրենց երկրի տարածք այն անձանց, որոնք անկախ քաղաքացիությունից ունեն հայ ազգի պատկանելիության ուղղակի կամ անուղղակի հատկանիշներ։

«Հայտարարության պաշտոնական պատասխանի մասին ինձ հայտնի չէ: Սակայն եղել են նաև «ոչ պաշտոնական» պատասխաններ: Մամուլում մեկնաբանություններ, հարցազրույցներ և հայտարարություններ եմ տեսել, որ իբր նմանատիպ խնդիր գոյոթյուն ունի նաև ադրբեջանական ծագմամբ ՌԴ քաղաքացիների համար Հայաստան մուտք գործելու դեպքում», - ասել է Զախարովան:

Նա նշել է, որ առավոտյան անձամբ կարդացել է հայտնի ադրբեջանցի գործչի հարցազրույցը, ով մեղադրում է Ռուսաստանին նման դեպքերով չզբաղվելու համար, և զարմացած է:

«Ինձ հայտնի չէ նման դեպքերի մասին: Սակայն անկախ երկրից կամ տարածաշրջանից` մենք արձագանքում ենք այն բոլոր դեպքերին, որոնք կապված են մեր քաղաքացիների իրավունքների ճնշման հետ», - ասել է նա:

Այս համատեքստում Զախարովան կոչ է արել դիմել ՌԴ ԱԳՆ` ադրբեջանական արմատներ ունեցող ՌԴ քաղաքացիների` Հայաստանի մուտքի արգելքի դեպքում:

«Եթե նման դեպքեր տեղի են ունենում ՌԴ քաղաքացիների կողմից Հայաստանի սահմանը հատելու դեպքում, ապա մենք շատ շնորհակալ կլինենք նման տեղեկության համար, որտեղ կնշվի դեպքի ամսաթիվը, վայրը, չվերթի համարը կամ այլ հաստատող նյութեր: Սակայն այսօրվա դրությամբ նման նյութեր չկան: Եթե որևէ մեկբ ունի նման ապացույցներ, խնդրում ենք կիսվել մեզ հետ, որպեսզի մամուլում չլինեն նմանատիպ չհաստատված հայտարարություններ»,- ասել է Զախարովան:

Մոտ երկու ամիս առաջ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անընդունելի համարեց Ադրբեջանում հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրականությունը։ Դրան ի պատասխան` Բաքուն Զախարովայի հայտարարությունը գնահատեց որպես «հակասող երկկողմ ռազմավարական հարաբերությունների ոգուն»։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:26
13 Մարտի 2024
Կրեմլից հայտարարել են, որ կպարզաբանեն ՀԱՊԿ–ում ՀՀ–ի անդամակցության հետ կապված իրավիճակը
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ
18:01
06 Մարտի 2024
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն. ԱԽ քարտուղար
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն,  հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
22:23
05 Մարտի 2024
Լավրովը զանգել է Միրզոյանին․ ի՞նչ են քննարկել
Լավրովն այսօր զանգել է Միրզոյանին
11:47
05 Մարտի 2024
Թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է․ ԳՇ պետ
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, հայտարարել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը
23:21
04 Մարտի 2024
Որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին․ ԱԱԾ
ԱԱԾ–ն հայտնում է, որ որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին
14:56
01 Մարտի 2024
ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին գործն է․ Ռուբինյանը պատասխանել է Հաջիևին
Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, հայտարարել է Ռուբինյանն Անթալիայում
12:01
01 Մարտի 2024
Ընդդիմադիր Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
11:06
01 Մարտի 2024
Միրզոյանի Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա