478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ երկրները հանդես են ահաբեկչության դեմ համընդգրկուն կոալիցիա ձևավորելու օգտին. ՀՀ նախագահ
19:55
21 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀԱՊԿ երկրները հանդես են գալիս միջազգային իրավունքի նորմերի հիման վրա ահաբեկչության դեմ համընդգրկուն կոալիցիա ձևավորելու օգտին, երկուշաբթի հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նստաշրջանը վարել է Հայաստանի նախագահը:

Բանակցություններն ընթացել են նախ նեղ, ապա ընդլայնված կազմով՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահների, Կազմակերպության գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի լիագումար նիստի ընթացքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հայտարարությունը ՝ միջազգային ահաբեկչությանը հակազդելու մասին, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի մասին», «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտապես գործող աշխատանքային մարմինների պաշտոնատար անձանց ռոտացիայի մասին» որոշումները:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել աշխարհում ներկայիս իրավիճակի և Կազմակերպության հետագա գործողությունների շուրջ:

Խորհրդի նստաշրջանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել:

Այսօրվա նիստում ընդունված «Աշխարհում ընթացիկ իրավիճակի մասին հայտարարության» մեջ շարադրված են մերօրյա ամենակարևոր հարցի՝ միջազգային ահաբեկչությանը հակազդելու վերաբերյալ գնահատականներն ու մոտեցումները, ասել է  ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ավարտից հետո, նախագահողը` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, որը հանդիպման արդյունքները, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ ներկայացրել է   ԶԼՄ ներկայացուցիչներին:
 
«ՀԱՊԿ երկրները հանդես են գալիս ՄԱԿ կանոնադրության դրույթների, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա համընդգրկուն կոալիցիա ձևավորելու օգտին:Վստահ ենք, որ ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարը չի կարող տարվել առանց դրա ֆինանսավորման աղբյուրների հուսալի կանխման, ֆինանսական սնուցման ուղիների արգելափակման»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Նախագահի մամուլի գրասենյակի հավաստմամբ, հանդիպմանը  քննարկվել է Սիրիայում հակաահաբեկչական գործողություններին մասնակցած և թուրքական զինված ուժերի կողմից կործանված ռուսական ՍՈՒ-24 ռազմական ինքնաթիռի միջադեպը:

«Համարում եմ, որ Թուրքիայի տվյալ քայլը որևէ կերպ չի նպաստում միջազգային ջանքերի համախմբմանը՝ ուղղված ահաբեկչության դեմ պայքարին, Սիրիայում իրավիճակի կարգավորմանը և տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը: Մենք՝ որպես Ռուսաստանի հետ դաշնակիցներ, մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում այս միջադեպի կապակցությամբ Մոսկվայի դիրքորոշմանը»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքերով, շատ արդյունավետ, անմիջական զրույց են ունեցել նեղ կազմով, հաստատել  կազմակերպության պատրաստակամությունը հետևողականորեն ամրապնդել ՀԱՊԿ ուժային ներուժը, մեծացնել հակաահաբեկչական բաղադրիչը, բարձրացնել արագ արձագանքման հավաքական ուժերի մարտունակությունը՝ նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին արդյունավետորեն հակազդելու նպատակով:

Խոսել են Դուշանբեում նախորդ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի մասին, անդրադարձել սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ուղղությամբ միջոցառումների ծրագրին և Կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանում առաջարկված առաջնահերթություններին:

«Վստահ եմ, որ մեր համատեղ և համակարգված ջանքերը թույլ կտան ապահովել նշված ծրագրերի արդյունավետ կյանքի կոչումը, որոնց իրականացման ընթացքը կքննարկվի 2016 թվականին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նստաշրջանի շրջանակներում»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Ընդունվել է նաև կադրային երկու որոշում՝ «Գլխավոր քարտուղարի մասին» և «ՀԱՊԿ մշտապես գործող աշխատանքային մարմիններում պաշտոնատար անձանց ռոտացիայի մասին»:

Միասնական որոշում են կայացրել գործող Գլխավոր քարտուղար Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետի երկարաձգման վերաբերյալ՝ մինչև 2017թ․ հունվարի 1-ը։

«Նաև որոշում ենք կայացրել հանձնարարելու ԱԳ նախարարների խորհրդին և Պաշտպանության նախարարների խորհրդին՝ Գլխավոր քարտուղարի հետ համատեղ նախապատրաստելու և Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը ներկայացնելու առաջարկներ Քարտուղարությունում քվոտային պաշտոնների բաշխման, ինչպես նաև ՀԱՊԿ Միացյալ շտաբում քվոտային պաշտոնների կառուցվածքի և բաշխման շուրջ։ Այս ամենը համապատասխանում է ռոտացիայի սկզբունքի ակտիվ կիրառման անհրաժեշտության վերաբերյալ Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման համակարգին։ Նիկոլայ Բորդյուժան հաջողությամբ ղեկավարում է քարտուղարությունը, քաջատեղյակ է Կազմակերպության իրավական հիմքին, ինչը կարևոր պայման է տվյալ հանձնարարության արդյունավետ կատարման համար»,-հավելել է Սերժ Սարգսյանը:-0-
 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: