ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովաստի-Արմենիա/. ՌԴ քաղաքացիների` Ադրբեջան մուտքի արգելքի վերաբերյալ ԶԼՄ-ների բազմաթիվ հարցերի կապակցությամբ ստիպված ենք արձանագրել, որ այդ երկիր այցելելիս նրանք իսկապես ենթարկվում են խտրականության էթնիկ հողի վրա:
Այդ մասին ասվում է ՌԴ քաղաքացիների` Ադրբեջան մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության դեպարտամենտի մեկնաբանության մեջ:
Загружается новость ...
"Право"
Ընթացիկ տարվա սկզբից Ռուսաստանի Դաշնության 25 քաղաքացու արգելվել է մուտք գործել Ադրբեջան: Որպես կանոն, նրանք մի քանի ժամ պահվել են Բաքվի օդանավակայանում (որոշ դեպքերում առանց սննդի, ջրի և բժշկական օգնության, ընդ որում` դեպքերից մեկն առնչվում է չորսամյա երեխայի հետ մի կնոջ), ապա բռնի կերպով հետ են ուղարկվել իրենց իսկ հաշվին:
«Որպես նմանօրինակ ծաղրի «հիմնավորում» բերվում են քաղաքացիների հայկական ազգանունները, անունները կամ հայրանունները։ Սակայն եղել են նաև դեպքեր, երբ ռուսական ազգանուններով, անուններով ու հայրանուններով անձանց հարցաքննել են՝ «հայ նախնիներ» գտնելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Այս ամենն աբսուրդային է, էլ չասած այն, որ տեղի է ունենում Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների ուղղակի ոտնահարում, որը հակասում է ռուս-ադրբեջանական միջկառավարական համաձայնագրի ոգուն ու տառին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության տեքստում:
«Մենք բազմիցս, այդ թվում Բաքվում ՌԴ դեսպանության և ՌԴ արտգործնախարարության պաշտոնական նոտաների միջոցով, պահանջել ենք դադարեցնել այդ զայրացնող գործելաոճը, քննություն կատարել և արժանի գնահատական տալ Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում պաշտոնատար անձանց պահվածքին, ելլնելով նաև նրանից, որ Ադրբեջանը փորձում է հանդես գալ որպես ազգային ու կրոնական հանդուրժողականության, բազմամշակութայնության օրինակ, իսկ վերջերս նաև հայտարարել էր հայ-ադրբեջանական հասարակական երկխոսություն սկսելու մտադրության մասին»,-ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարաության մեջ:
Այուհանդերձ, Ռուսաստանի արտգործնախարարության ակնկալիքները չարդարացան: Միջադեպերի քննություն չի իրականացվել:
«Ադրբեջանի ԱԳՆ պատասխան նոտայում ասվում է, որ «անցանկալի միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանը ստիպված է մի շարք անձանց նկատմամբ կիրառել համապատասխան կարգավորումներ»: Մենք այս պատասխանը համարում ենք անհասկանալի և անբավարար: Ցավոք, դա ցույց է տալիս, որ Ադրբեջանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին նախկինի սպառնում է կամայականության զոհ դառնալը»,-ասված է մեկնաբանության մեջ:
Գերատեսչությունը շարունակում է պահանջել դադարեցնել այս վրդովեցնող խտրական գործելաոճը, որն անհամատեղելի է երկու երկրի միջև բարեկամական հարաբերությունների հետ, նշելով, որ հետևություններ են արվելու ստեղծված իրավիճակից: -0-