ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Պետք է շարունակել աջակցել ժողովրդի վստահությանն արժանացած Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ ողջունելով այն բարեփոխումները, որոնք տեղի է ունենում ՀՀ-ում:
Ինչպես հայտնում է «Արցախպրես»-ը, այդ մասին Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:
«Պետք է աջակցել ՀՀ իշխանություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ համախմբվելով արտաքին վտանգի դեմ», - հայտարարել է նա:-0-