478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+31
Եղանակը Երևանում
Հայ
Պատգամավորներին հարկավոր է ժամանակ հատկացնել «ցավոտ» հարցերի շուրջ արտահայտվելու համար
14:20
23 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը խորհրդարանի արտահերթի նիստի ժամանակ առաջարկել է ժամանակ հատկացնել թեմայից դուրս ելութ ունենալու համար։

Երկուշաբթի խորհրդարանում արտահերթ նիստ է մեկնարկել, որի ժամանակ պատգամավորները պետք է քննարկեն ավելի քան տասը օրինագիծ, որոնք կառավարությունն առաջնահերթ է համարել։

«ԵՏՄ–ի մաքսային գոտում ապրանքների ներկրման ու շրջառանության որոշ հարցերի մասին» արձանագրության քննարկման ընթացքում, որը ստորագրվել է ԵՏՄ անդամ երկրների նախագահների կողմից հոկտեմբերի 16–ին Ղազախստանում, ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։ 

Պատգամավորը մեղադրեց երկրի իշխանություններին «մահացու բոլոր մեղքերի», մասնավորապես` բռնատիրության, իշխանության բոլոր լծակները ցմահ պահելու փորձերի մեջ, նա կոչ արեց դեկտեմբերի 1–ից անցկացնել բողոքի ակցիաներ։

Փոստանջյանը կոչ արեց մասնակցել այդ ակցիաներին, անգամ հնարավոր սառնամանքներին` հայտարարելով, որ եթե խոսքը նրա տեսակետից անպետք ռեժիմի տապալման մասին է, բոլոր միջոցները լավ են, և սառնամանիքն ամենամեծ չարիքը չէ։

Զարուհի Փոստանջյանի բոցաշունչ ելույթի ժամանակ ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանն ապարդյուն կերպով փորձում էր պատգամավորին վերադարձնել իր անմիջական պարտականություններին, այսինքն`քննարկել օրինագծերը։

Այդուհանդերձ, Փոստանջյանն ավարտեց իր ելույթը, ինչից հետո խոսնակն առաջարկեց պատգամավորին ձայնագրել իր ելույթը, որպեսզի նա խորհրդարանում ամեն անգամ հանդես չգա նույն հայտարարություններով։ «Ես բժիշկ չեմ և չեմ կարող միջամտել, սակայն եթե Փոստանջյանը շարունակի ելույթ ունենալ տարբեր հարցերով միևնույն թեմայի շուրջ, միևնույն հայտարարությամբ, որը նա բազմիցս հնչեցրել է խորհրդարանում, ապա կարելի է պարզապես թողնել նրա ելույթի ձայնագրությունը, որը կմիացվի յուրաքանչյուր նիստի ժամանակ», – հայտարարեց խոսնակը։

Որոշ պատգամավորներ առաջարկեցին արգելել թեմայից դուրս ելույթները խորհրդարանում։ Իսկ պատգամավոր Հակոբ Հակոբյանն առաջարկեց թույլատրել պատգամավորներին ամիսը մեկ անգամ 10 րոպե տևողությամբ խոսել «ցավոտ» հարցերի մասին։

«Կարծում եմ, որ եթե ամիսը մեկ անգամ նրանց ընձեռվի նման հնարավորություն, ապա հետագա օրերին նրանք մեզ չեն շեղի մեր պարտականություններից` օրինագծերի քննարկումից», – ասաց Հակոբյանը։ 

Հատկանշական է, որ յուրաքանչյուր երեքշաբթի խորհրդարանի հերթական նիստերի ժամանակ պատգամավորները հնարավորություն ունեն հանդես գալու իրենց հուզող թեմաների շուրջ։ Սակայն չնայած դրան, որոշ ընդդիմադիր պատգամավորներ օգտագործում են ցանկացած հնարավորություն ելույթ ունենալու համար` իշխանություններից իրենց դժգոհությունն արտահայտելու և իշխանափոխության կոչ անելու նպատակով։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: