+21
Եղանակը Երևանում
Հայ

Պաշտոնանկության է պատրաստվում Անվտանգության խորհրդի քարտուղարը - թերթ

11:10
05 Սեպտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այն, որ Նիկոլ Փաշինյանի թիմում կադրային բազմաթիվ խնդիրներ կան, ակնհայտ դարձան պաշտոնավարման 100 ու մի քանի օրվա ընթացքում, գրում է «Հայոց աշխարհ» օրաթերթը:

Դրանք մինչ այս հիմնականում դրսևորվում էին տարբեր օգնականների, խորհրդականների նշանակում-ազատումների տեսքով, չհաշված սոցհարցերի նախարարի ձևական հրաժարականը: Բայց կարծես նոր կադրային տեղաշարժեր են սպասվում:

«Համենայն դեպս մեր ունեցած տեղեկություններով պաշտոնանկության է պատրաստվում նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը», – գրում է թերթը:

Ի սկզբանե ակնհայտ էր, որ նա չի համապատասխանում պաշտոնին և այս ընթացքում իրականում որևէ լուրջ նախաձեռնությամբ կամ հայտարարությամբ հանդես չի եկել, որևէ օգտակար աշխատանք չի իրականացրել:

«Մեր աղբյուրների պնդմամբ, Նիկոլ Փաշինյանն արդեն այդ պաշտոնը խոստացել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանին, որն ակտիվորեն և ագրեսիվ դիրքավորմամբ սատարում է կառավարությանն ու վարչապետին թե՛ մամուլում, թե՛ ֆեյսբուքում, թե՛ հրապարակային այլ հարթակներում», – նշում է թերթը:

Նրա հնարավոր նշանակման և Արմեն Գրիգորյանի պաշտոնանկության մասին շշուկներն արդեն իրարանցում են առաջացրել իշխանության, այսպես ասած «սորոսական» թևում, որն առանց այդ էլ օրերս մեծ հարված կրեց Արսեն Խառատյանի պաշտոնանկությամբ։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:31
15 Սեպտեմբերի 2019
Զոհրաբ Մնացականյանը կայցելի Լիտվա
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 16-ին պաշտոնական այցով կմեկնի Լիտվա:
18:49
13 Սեպտեմբերի 2019
ԱԳ նախարարը ՀՀ–ում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցեր (ՎԻԴԵՈ)
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:
11:21
13 Սեպտեմբերի 2019
Լավրով. Սիրիայի պատերազմն ավարտվել է
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում պատերազմն «իսկապես ավարտվել է»:
16:01
11 Սեպտեմբերի 2019
ՌԴ դեսպանը մեկնաբանել է Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցը
Նա մեկնաբանել է արծարծվող այն լուրերը, թե Հայաստանում կոռուպցիայի և սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող մարդիկ ապաստան են ստանում Ռուսաստանում։
15:17
11 Սեպտեմբերի 2019
ՌԴ դեսպանը մեկնաբանել է Պուտինի հայաստանյան այցի հնարավորությունը
ՌԴ դեսպանը մեկնաբանել է Պուտինի հայաստանյան այցի հնարավորությունը:
19:45
09 Սեպտեմբերի 2019
ՀՀ–Լիբանան ռազմական գործակցությունը նոր որակ կստանա. համաձայնագրի վավերացման օրինագիծ է ներկայացվել
Նախաձեռնությունը նախատեսում է գործակցության լայն շրջանակ
20:03
06 Սեպտեմբերի 2019
Սահմանադրական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ամբողջական որոշումը
Սահմանադրական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ամբողջական որոշումը:
15:55
06 Սեպտեմբերի 2019
Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է Քոչարյանի գործով ՍԴ–ի որոշումը
Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ–ի որոշումը։
20:03
05 Սեպտեմբերի 2019
Կժամանի արդյո՞ք Պուտինը Երևան. մեկնաբանում է ՀՀ փոխարտգործնախարարը
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հինգշաբթի մեկնաբանել է լրագրողներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հավանականությունը Երևան
16:39
01 Սեպտեմբերի 2019
Փաշինյան. Վաշինգտոնում հասկանում են Իրանի նշանակությունը Հայաստանի համար
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով Հայաստանի վրա ազդեցության մասին հարցին:
21:03
29 Օգոստոսի 2019
ԱԳ նախարարը մեկնաբանել է Փաշինյան–Ալիև հանդիպման հավանականությունը
Առաջիկայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում չի նախատեսվում։
15:24
27 Օգոստոսի 2019
Հայաստանը կմասնակցի «Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` «Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը մասնակցելու համար: