536.6
7.56
476.68
+27
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը ժամանել է Սինգապուր. երկու կառավարությունների միջև ստորագրվել են համագործակցության մի քանի փաստաթղթեր (ՖՈՏՈ)

12:45
08 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Սինգապուրի «Իստանա» կառավարական նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի դիմավորման պաշտոնական արարողությունը: ՀՀ վարչապետին և տիկին Հակոբյանին նստավայրի բակում դիմավորել են Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն և տիկին Հո Չինը: Հնչել են Հայաստանի ու Սինգապուրի պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների վարչապետներն ու նրանց տիկնայք ողջունել են պատվիրակությունների անդամներին:

Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, Լի Սյեն Լուն ողջունել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Սինգապուր և նշել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու պետությունների միջև համագործակցությանը տարբեր ուղղություններով: Սինգապուրի վարչապետի խոսքով` Հայաստանը և հայ ժողովուրդը իրենց երկրում վայելում են մեծ հարգանք ու իր գլխավորած կառավարությունը շահագրգռված է հայկական կողմի հետ ակտիվ գործակցություն ծավալելու հարցում: Լի Սյեն Լունը կարևորել է փոխգործակցությունը տնտեսության ոլորտում, ընդգծել առևտրատնտեսական կապերի զարգացման ու ընդլայնման անհրաժեշտությունը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` համոզմունք հայտնելով, որ երկկողմ արդյունավետ բանակցությունների արդյունքում հայ-սինգապուրյան կապերը հետևողականորեն կընդլայնվեն: Կառավարության ղեկավարը նշել է, որ ամբողջ աշխարհը տպավորված է Սինգապուրի զարգացման փորձով և մեր երկիրը նույնպես այն համարում է օրինակելի: 

«Մենք շահագրգռված են խորացնելու քաղաքական, տնտեսական և հումանիտար համագործակցությունը, սերտացնելու կապերը ժողովուրդների միջև»,- ասել է վարչապետը` կարևորելով նաև հայկական և սինգապուրյան բիզնեսի միջև փոխգործակցության զարգացումը: Վարչապետն անդրադարձել է կառավարության առաջնահերթություններին` հավելելով, որ դրանց նպատակն է Հայաստանը դարձնել տեխնոլոգիական տնտեսությամբ պետություն: Նիկոլ Փաշինյանը, այդ առումով, հատկապես կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացումը:

Пашинян и премьер Сингапура Ли Сьен Лун

Հանդիպման ընթացքում երկու երկրների վարչապետները քննարկել են ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման, առևտրաշրջանառության ծավալների ավելացման, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ավիացիայի և այլ ոլորտներում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների ու բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Սինգապուրի վարչապետը ողջունել է Հայաստանում տեղի ունեցող համակարգային փոփոխություններն ու հավելել, որ դրանք կնպաստեն մեր երկրի տնտեսական զարգացմանն ու առաջընթացին:

«Նիկոլ Փաշինյանը և Լի Սյեն Լուն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրմանը: Կողմերը համոզմունք են հայտնել, որ այն նույնպես նոր թափ կհաղորդի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Երկու երկրների վարչապետերն ընդգծել են տնտեսական համագործակցության մեծ ներուժի առկայության փաստը և նշել, որ դրա իրացման ուղղությամբ քայլերը պետք է ակտիվորեն շարունակվեն:

Пашинян и премьер Сингапура Ли Сьен Лун

Միաժամանակ, զբոսաշրջության ոլորտում կապերի ընդլայնման առումով կողմերը պայմանավորվել են Սինգապուրում անցկացնել Հայաստանի մշակույթի օրեր:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային նշանակության հարցեր:

ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը հայտնում է նաև, որ հանդիպման արդյունքներով Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի կառավարությունների միջև ստորագրվել են տարբեր ոլորտներում համագործակցության մի քանի փաստաթղթեր: Նիկոլ Փաշինյանի և Լի Սյեն Լունի ներկայությամբ, մասնավորապես ստորագրվել են հետևյալ փաստաթղթերը.

Пашинян и премьер Сингапура Ли Сьен Лун

Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրվել է եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը և Սինգապուրի պաշտպանության և արտաքին գործերի ավագ պետական նախարար Մալիկի Օսմանը:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի և Սինգապուրի Հանրապետության զբոսաշրջության խորհրդի միջև ստորագրվել է զբոսաշրջության բնագավառում համագործակցության ամրապնդման մասին փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետական նախարար Կոհ Պոհ Կունը: 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սինգապուրի Հանրապետության մշակույթի, համայնքների զարգացման և երիտասարդության հարցերի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից այն ստորագրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, իսկ սինգապուրյան կողմից` Պաշտպանության և արտաքին գործերի ավագ պետական նախարար Մալիկի Օսմանը:

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի և Սինգապուրի Հանրապետության ազգային պարկերի խորհրդի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը և Սինգապուրի ազգային պարկերի խորհրդի գլխավոր տնօրեն Քեննեթ Էրը:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
15 Հուլիսի 2019
Փաշինյանը և Սարգսյանը քննարկել են Հայաստանի զարգացման հարցեր (ՎԻԴԵՈ)
Տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումը
11:56
11 Հուլիսի 2019
Եվրոպական խորհրդի նախագահը հայերեն գրառում է կատարալ Հայատտան կատարած այցի արդյունքներով (ՖՈՏՈ)
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ հուլիսի 10-ին այցելել է Հայաստան:
10:26
11 Հուլիսի 2019
Սասուն Խաչատրյանը նոր պաշտոն կստանա
Սասուն Խաչատրյանը նոր պաշտոն կստանա:
19:05
09 Հուլիսի 2019
IRI հարցում. ՀՀ նախագահի և եկեղեցու վարկանիշն աճել է, վարչապետինը` նվազել
IRI հարցում. ՀՀ նախագահի և եկեղեցու վարկանիշն աճել է, վարչապետինը` նվազել:
17:54
09 Հուլիսի 2019
Պուտինը մեկնաբանել է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը։
00:05
07 Հուլիսի 2019
Մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը
Մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը։
11:45
06 Հուլիսի 2019
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Նգույեն Սուան Ֆուքի հանդիպումը
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Նգույեն Սուան Ֆուքի հանդիպումը:

17:23
05 Հուլիսի 2019
Փաշինյանը և Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել (ՖՈՏՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել:
20:39
04 Հուլիսի 2019
Զոհրաբ Մնացականյանն Արցախի նախագահի հետ քննարկել է երկու պետությունների արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հինգշաբթի ընդունել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին
12:59
04 Հուլիսի 2019
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին Ամերիկայի Անկախության օրվա կապակցությամբ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Անկախության օրվա կապակցությամբ։
17:31
03 Հուլիսի 2019
Հայաստանը բողոք է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ Ադրբեջանի դեմ
Հայաստանը բողոք է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ  Ադրբեջանի դեմ:
17:00
03 Հուլիսի 2019
ՀՀ ԱԳՆ ղեկավարը կայցելի Արցախ, Սլովակիա և Վրաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հինգշաբթի աշխատանքային այցով կմեկնի Արցախ: