439.88
4.45
403.71
+1
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը և Մակրոնը քննարկել են ղարաբաղյան հիմնահարցը

11:00
15 Սեպտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում` Ելիսեյան պալատում, հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Էմանուել Մակրոնը ողջունել է վարչապետ Փաշինյանին Ելիսեյան պալատում և կարևորել նրա այցը Ֆրանսիա` համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի ու նոր թափ կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանն ու առաջմղմանը: Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակել բարեկամ Հայաստանի հետ սերտ համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը տարբեր ոլորտներում: Նշելով, որ ընդամենը մեկ ամիս անց պետական այցով ժամանելու է Հայաստան` Էմանուել Մակրոնը վստահություն է հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը Երևանում կանցկացվի բարձր մակարդակով:

«Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Նիկոլ Փաշինյանը նշել է` իրենց արդեն երկրորդ հանդիպումը վկայում է այն մասին, որ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններն ապահով ձեռքերում են և շարունակելու են ընդլայնվել և խորանալ՝ ի շահ երկու երկրների։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած տարիները նշանավորվել են հայ-ֆրանսիական կապերի խորացմամբ և համոզմունք հայտնել, որ դրանք կշարունակեն վերընթաց զարգանալ բոլոր ոլորտներում՝ քաղաքական կանոնավոր երկխոսություն, միջխորհրդարանական ակտիվ կապեր, ապակենտրոնացված դինամիկ շփումներ, տնտեսական համագործակցություն, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական և այլ բնագավառներում ծրագրերի իրականացում, բավականին ընդգրկուն իրավապայմանագրային դաշտ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Համոզված եմ, որ մեր հանդիպումը նոր որակ կհաղորդի մեր առանձնաշնորհյալ հարաբերություններին, որոնք հիմնված են դարավոր պատմական բարեկամության վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը կարևորել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկա ցումը և հավելել, որ այն ՀՀ անկախությունից ի վեր Երևանում կայացող կարևորագույն իրադարձություններից մեկն է: Կառավարության ղեկավարը վերահաստատել է ՀՀ իշխանությունների լիակատար հանձնառությունը գագաթաժողովի հաջողությունն ապահովելու հարցում և վստահություն հայտնել, որ այն կնպաստի Ֆրանկոֆոնիայի հեղինակության և ազդեցության հետագա բարձրացմանը։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հոկտեմբերի 10-ին գագաթաժողովի շրջանակներում Երևանում կայանալիք ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի անցկացումը, որն ուղղված է խթանելու ձեռներեցների միջև շփումները և փոխգործակցությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ և կարևորել դրա կարգավորումը բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել համանախագահ երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի ջանքերը՝ ուղղված Արցախի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է շարունակել բանակցությունները հիմնախնդրի խաղաղ կարգավորման ձեռքբերմանը հասնելու համար:

Էմանուել Մակրոնը և Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածություն են ձեռք բերել հայ-ֆրանսիայան հարաբերությունների համընդգրկուն օրակարգն ավելի մանրամասնորեն քննարկել Ֆրանսիայի նախագահի` Հայաստան կատարելիք պետական այցի ընթացքում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ
18:01
06 Մարտի 2024
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն. ԱԽ քարտուղար
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն,  հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
22:23
05 Մարտի 2024
Լավրովը զանգել է Միրզոյանին․ ի՞նչ են քննարկել
Լավրովն այսօր զանգել է Միրզոյանին
11:47
05 Մարտի 2024
Թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է․ ԳՇ պետ
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, հայտարարել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը
23:21
04 Մարտի 2024
Որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին․ ԱԱԾ
ԱԱԾ–ն հայտնում է, որ որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին
14:56
01 Մարտի 2024
ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին գործն է․ Ռուբինյանը պատասխանել է Հաջիևին
Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, հայտարարել է Ռուբինյանն Անթալիայում
12:01
01 Մարտի 2024
Ընդդիմադիր Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
11:06
01 Մարտի 2024
Միրզոյանի Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա
09:52
27 Փետրվարի 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում