ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացմանը, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեությանն առնչվող գործնական թեմաների», – նշվում է տարածած հաղորդագրությունում:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:–0–