ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ավետ Ադոնցին Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:
Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, մեկ այլ հրամանագրով, Արմեն Պապիկյանը նշանակվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Վիեննա):
Բացի այդ, Սահակ Սարգսյանը նշանակվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ:-0-