478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+38
Եղանակը Երևանում
Հայ
Մատվիենկո. հայ–ռուսական ռազմավարական հարաբերություններն օրեցօր ամրապնդվում են
15:36
19 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ–ռուսական ռազմավարական հարաբերություններն օրեցօր ամրապնդվում են, ասել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել նախօրեին Ժնևում Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում։

Ինչպես հաղորդում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը, Մատվիենկոն անդրադարձել է հայ-ռուսական փոխհարաբերությունների վերջին զարգացումներին և Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը:

Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը, գտնվելով միջազգային որոշակի պատժամիջոցների ազդեցության տակ, այնուամենայիվ, դրանք հաղթահարում է և զարգացնում տնտեսությունը։«Դաշնության խորհրդի նախագահն ընդգծել է, որ հայ-ռուսական բարեկամական և ռազմավարական հարաբերությունները շարունակում են զարգանալ և օրեցօր ամրապնդվել», – նշվում է հաղորդագրության մեջ։

Վալենտինա Մատվիենկոն, անդրադառնալով աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին ու ներկա վիճակին, կարծիք է հայտնել, որ տնտեսության զարգացման լավագույն մոդելը պետությունների միասնական միությունների ստեղծումն է, որտեղ մասնակից պետությունների հնարավորություններն ավելանում են:

Գալուստ Սահակյանն իր հերթին նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային ռազմավարական գործընկերության հիմքում ոչ միայն արդի փոխշահավետ համագործակցությունն է, այլև երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամությունը, մշակութային և հոգևոր մտերմությունը։

 «Այսօր կարելի է փաստել, որ տարբեր մակարդակներում պարբերական բնույթ կրող փոխայցելությունները նպաստում են հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը և  հնարավորություն տալիս քննարկել բազմաթիվ օրակարգային հարցեր», – նշել է Սահակյանը։

Նա նաև ավելացրել է, որ Հայաստանի և Ռուսաստնի փոխադարձ աջակցությունը միջազգային կազմակերպություններում բխում է երկու երկրների դաշնակցային շահերից:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Մատվիենկոյի՝ նոյեմբերին Հայաստանի Հանրապետություն սպասվող այցի մանրամասները, որին նախորդելու է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստը:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։