436.65
4.37
404.34
+8
Եղանակը Երևանում
Հայ

Մամուլի մոնիտորինգը բացահայտել է նախընտրական քարոզարշավի 3 առաջատարներին. ԵՄԱ

13:42
26 Նոյեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ իրականացված մամուլի մոնիտորինգը բացահայտել է քարոզարշավի 3 առաջատարներին, երկուշաբթի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի մամուլի ակումբի ղեկավար (ԵՄԱ) Բորիս Նավասարդյանը։

«Առաջատարների թվում է «Իմ քայլը» դաշինքը, Հանրապետական կուսակցությունն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը», – ասաց նա։

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, մի փոքր պակաս ուշադրություն է մամուլը դարձրել «Սասնա ծռեր» կուսակցությանը, «Մենք» դաշինքին, ՀՅԴ–ին և շատ քիչ ուշադրություն` «Օրինաց երկիր», «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցություններին, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական, «Ազգային առաջընթաց» կուսակցություններին։

«Հարկավոր է հաշվի առնել այն փաստը, որ հետագայում չլինեն բողոքներ այդ քաղաքական ուժերից ոչ հավասար մեկնարկային հնարավորությունների հարցում», – ասաց նա։

Նավասարդյանը տեղեկացրեց, որ ԶԼՄ–ների մոնիտորինգն իրականացվել է ութ հեռուստաալիքների և երկու լրատվական կայքերի շրջանում նոյեմբերի 9–18–ը։

«Այդ ժամանակահատվածում քաղաքական ուժերն արդեն դրսևորում էին ակտիվություն և հայտարարում ընտրություններին մասնակցելու մասին», – պարզաբանեց Նավասարդյանը։

Խոսելով մամուլում լուսաբանման ձևի մասին` ԵՄԱ ղեկավարը նշեց, որ ՀՀԿ–ի և «Իմ քայլի» դեպքում ակնհայտ էր բացահայտ էմոցիոնալ մոտեցումը։

«Այս երկու քաղաքական ուժերը լուսաբանվում էին կամ դրական կամ բացասական համատեքստում, ինչը անգամ հաջողություն է ՀՀԿ–ի համար, քանի որ այն կարող է իրեն դրսևորել որպես քաղաքական դաշտի ընդդիմախոս առանցքային ուժ», – ասաց նա։

Նրա խոսքով, «Իմ քայլը» դաշինքի բացասական լուսաբանումը հիմնականում ներառում էր Նիկոլ Փաշինյանի կառավարության կադրային քաղաքականության քննադատություն։

«Ինչ վերաբերում է ԲՀԿ–ին և ՀՅԴ–ին, ապա նրանց գործունեությունը հիմնականում լուսաբանվում է չեզոք, չնայած երկու քաղաքական ուժերն ունեն սեփական հեռուստաալիքները», – ասաց նա։

Նոյեմբերի 26–ին Հայաստանում մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։

ԿԸՀ–ի հաղորդմամբ, արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր է ներկայացրել 11 քաղաքական կուսակցություն և դաշինք`  «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց», «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությունները, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Մենք» կուսակցական դաշինքը, ՀՅԴ–ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ
18:01
17 Փետրվարի 2024
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
15:02
16 Փետրվարի 2024
Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը․ ՌԴ ԱԽ քարտուղար
ՌԴ–ից հայտնում են, որ Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը
13:38
15 Փետրվարի 2024
Ադրբեջանն ասում է' ինչ ուզում եմ, տվեք բանակցությունով, հակառակ դեպքում կվերցնեմ պատերազմով․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասում է, որ տպավորություն ունի, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում․ ՎԻԴԵՈ
10:22
15 Փետրվարի 2024
Որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին․ Փաշինյանի մամուլի քարտուղարը՝ Ալիևին
Փաշինյանի մամուլի քարտուղարը պատասխանել է Ալիևի սպառնալիքներին
13:20
14 Փետրվարի 2024
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ ներուժ է տեսնում
ՀԱՊԿ-ից հայտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ ներուժ կա
11:53
14 Փետրվարի 2024
ՀՀ ՊՆ կողմից կա շատ խիստ հրաման՝ չհրահրել որևէ էսկալացիա, չտրվել սադրանքների․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ ՊՆ կողմից կա շատ խիստ հրաման՝ չհրահրել որևէ էսկալացիա, չտրվել սադրանքների
16:07
13 Փետրվարի 2024
Ադրբեջանցիները Ներքին Հանդի ուղղությամբ կրակել են ՀՀ ներխուժած վայրերից․ Թաթոյան (ՖՈՏՈ)
Ադրբեջանցիները Ներքին Հանդի ուղղությամբ կրակել են ՀՀ ներխուժած վայրերից, Թաթոյանը լուսանկարներ է հրապարակել․ ՖՈՏՈ
12:02
13 Փետրվարի 2024
Ադրբեջանին չպետք է թույլ տալ անպատասխան հարվածներ հասցնել․ ընդդիմադիր պատգամավորը անհամարժեք հարվածի կոչ է անում
«Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ Ադրբեջանի չպետք է թույլ տալ ո´չ քարոզչական, ո´չ էլ առավել ևս` սահմանագծին, իրեն ազատ զգալ ու անպատասխան հարվածներ հասցնել
15:07
12 Փետրվարի 2024
Կրեմլում հույս ունեն, որ Երևանը որոշակի հավաստիացումներ կտա Պուտինի հնարավոր ձերբակալության հարցում
Կրեմլում հույս ունեն, որ Երևանը որոշակի հավաստիացումներ կտա Պուտինի հնարավոր ձերբակալության հարցում
23:25
11 Փետրվարի 2024
Փաշինյան․ Հայաստանը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի