ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
«2016 թ.–ի դեկտեմբերի 31–ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետի ավարտի կապակցությամբ, որոնք սահմանվել են «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի մասին» ՀԱՊԿ խորհրդի 2015 թ.–ի դեկտեմբերի 21–ի որոշմամբ, 2017 թ.–ի հունվարի 1–ից ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը», – նշվում է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի հաղորդագրության մեջ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում