483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ինտրիգն ավելի ուշ կլինի. Քաղտեխնոլոգ
16:59
19 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն արտառոց չի լինի, ինտրիգ կլինի քվեարկությունից հետո, կարծում է քաղաքական տեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը։

ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն` Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6–ին։ Բարեփոխումներով նախատեսվում է անցում խորհրդարանական իշխանավարման։ ՀՀ ԱԺ–ն հոկտեմբերի 5–ին հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների նախագծին։

Երկուշաբթի կայացած ասուլիսի ժամանակ Հակոբյանը նշեց, որ առաջիկա հանրաքվեում հիմնական հետաքրքրության կենտրոնում կլինեն ոչ թե ընդդիմության և իշխանության հարաբերություններն ու դիմակայությունը, այլ իշխանամետ ուժերի ներսում հնարավոր փոխարինումներն ու քաղաքական դաշտի մասնակիցներից ակնկալվող մշտական «անակնկալները»։

Որպես գլխավոր «անակնկալ» նա նշեց Հայաստանի քաղաքական դաշտում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հայտնվելն ու նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ինքնատիպ վերադարձը, ով նշանակվել է ԵՏՄ–ի գործադիր մարմնի` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում։

«Երկրում այս պահին ստեղծվել է պարադոքսային իրավիճակ, քանի որ բնակչությունն, ըստ էության, դրսևորում է որոշակի անտարբերություն սահմանադրական բարեփոխումների գործընթացի նկատմամբ, քանի որ դրանց հետ կապված սպասումներ չունի և իր կյանքը չի կապում սահմանադրական փոփոխությունների հետ», – ասաց Հակոբյանը։

Նա նաև նշեց, որ ընդդիմությունն իր կողմից չի կարողանում միավորվել և «ստեղծել հստակ սահմանված սև–սպիտակ պայքար»։

Ինչպես նշեց քաղաքական տեխնոլոգը, հայկական ընդդիմությունն այս պահին բավարար չափով համախմբված չէ և չունի անհրաժեշտ բոլոր ռեսուրսները միասնական պայքարի համար, ինչպես նաև կարող է կորցնել անգամ ունեցած ռեսուրսները։

«Գաղտնիք չէ, որ բողոքող զանգվածը Հայաստանում կազմում է ընտրազանգվածի մոտ 60 տոկոսը, սակայն այն բավականին ամորֆ է, և եթե ընդդիմադիր ուժերը բավարար ակտիվ չաշխատեն, ապա հանրաքվեի ժամանակ այդ ընտրազանգվածը կարող է փոփոխություններին «կողմ» քվեարկել», – ասաց Հակոբյանը։–0–
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։