528.1
7.2
475.94
+35
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական «թավշյա» հեղափոխությունում չկա «նարնջագույն հետք». Պոզներ (ՎԻԴԵՈ)

15:03
01 Հոկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունում չկա «նարնջագույն հետք»։ Այդ մասի USArmenia–ի հետ զրույցում հայտարարել է ռուս հեռուստալրագրող ու վարող Վլադիմիր Պոզները։

Ըստ նրա, եթե նման հետք լիներ, ապա այն շուտվանից կբացահայտվեր, քանի որ այն հնարավոր չէր լինի թաքցնել։

Խոսելով այն մասին, որ հեղափոխության օրերին ռուսական ԶԼՄ–ները անտեսում էին այդ թեման ու չէին հայտնում որոշ մանրամասներ, Պոզները նկատել է, որ, ըստ նրա, դա որոշակի հրահանգների արդյունք է։

«Հայաստանում տեղի է ունեցել ոչ բռնի հեղափոխություն, երբ փողոց են դուրս եկել բազմաթիվ մարդիկ, ինչն աննախադեպ է քիչ բնակչություն ունեցող փոքր երկրի համար։ Դա օրինակ է, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ փողոց է դուրս գալիս այնքան մարդ, որ իրենց անհնար է անտեսել։ Դա օրինակ է այն մարդկանց համար, ովքեր կարող են տեսնել ու լսել», – ասել է Պոզները։

Միաժամանակ Պոզները համաձայնվել է այն մտքի հետ, որ Հայաստանում թավշյա հեղափոխության առանցքային դերերից մեկը խաղացել են առցանց ԶԼՄ–ները, նշելով, որ առանց այդ ամենի այդ իրադարձությունները կարող էին տեղի չունենալ։

Պատմելով 2015 թ.–ին անցկացված ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցի մասին, Պոզները նկատել է, որ Սարգսյանը թողել է քաջ և համարձակ մարդու, սակայն որոշ չափով բռնապետի տպավորություն։ Պոզները նշել է նաև, որ կցանկանար հարցազրույց վերցնել նաև Հայաստանի նոր ղեկավար` վարչապետ Նիկոլ Փաշինյանից։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:19
17 Օգոստոսի 2019
Ռուսաստանը հրաժարվել է արտահանձնել Միհրան Պողոսյանին
ՀՀ գլխավոր դատախազությունը ՌԴ գլխավոր դատախազությանն առաջարկել է տրամադրել հստակ տեղեկատվություն՝ Մ. Պողոսյանի հանձնումը մերժելու պատճառների վերաբերյալ:

14:48
14 Օգոստոսի 2019
ԱԳ նախարարը մեկնաբանել է Փաշինյան–Թրամփ հանդիպման հնարավորությունը
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Փաշինյան–Թրամփ հանդիպման հնարավորությունը։
12:48
14 Օգոստոսի 2019
ՀՀ ԱԳ նախարարը ձեռնպահ մնաց Ադրբեջանում հայտնված զինծառայողի վերաբերյալ մեկնաբանություն տալուց
«Դա բավականին զգայուն հարց է, և Հայաստանի ԱԳՆ-ն արդեն տարածել է հայտարարություն», - ասաց Մնացականյանը:
15:21
13 Օգոստոսի 2019
Պատրուշևը և Գրիգորյանը հաստատել են ՀՀ և ՌԴ ԱԽ-ների համագործակցության բարձր մակարդակը
Երևանում երեքշաբթի կայացել է Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհրուրդների քարտուղարների խորհրդակցությունները:
20:14
12 Օգոստոսի 2019
ՌԴ ԱԽ քարտուղարը ժամանեց Հայաստան
Երկուշաբթի Հայաստան ժամանեց Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը։
20:03
09 Օգոստոսի 2019
Ավինյանը հրաժարվել է մեկնաբանել BBC–ի հոդվածը Մարտի 1–ի գործով
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվել է մեկնաբանել BBC–ի հոդվածը Մարտի 1–ի գործով։
17:31
09 Օգոստոսի 2019
Երևանը և Մոսկվան միտված են երկկողմանի ռազմավարական կապերի ամրապնդմանը. կայացել է Փաշինյանի և Մեդվեդևի հանդիպումը
Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։
17:26
09 Օգոստոսի 2019
Փաշինյանն էկոնոմիկայի նախարարի տեղակալ է նշանակել
Նիկոլ Փաշինյանն էկոնոմիկայի նախարարի տեղակալ է նշանակել:
14:37
09 Օգոստոսի 2019
ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևը կայցելի Հայաստան
Այցի օրակարգը չի նշվում:
23:35
08 Օգոստոսի 2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստան (ՖՈՏՈ)
Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստան։
19:20
07 Օգոստոսի 2019
ՄԻԵԴ–ը ստացել է Քոչարյանի գործով ՍԴ դիմումը. այն կքննարկվի առաջնահերթության կարգով
Հուլիսի 10–ին Սահմանադրական դատարանը որոշել է վարույթ ընդունել 300.1 հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննարկումը:
13:00
02 Օգոստոսի 2019
Հայ քաղաքական ընդդիմությանը նոր զարգացումներ են սպասվում
Հայկական ներքաղաքական դաշտի ընդդիմադիր սեգմենտում նոր գործընթացներ են սպասվում