483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
Մանոյան. ԵԽԽՎ–ում հակահայկական բանաձևի հնարավոր ընդունումն աշխարհի վերջը չէ
16:49
13 Հունվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ԵԽԽՎ–ի ձմեռային նստաշրջանում հակահայկական բանաձևի հնարավոր ընդունումն աշխարհի վերջը չէ, ասել է ՀՅԴ «Հայ դատի» հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

ԵԽԽՎ քաղաքական հարցերի կոմիտեն 2015 թվականի նոյեմբերի 5–ին դիտարկել է բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի օկուպացված մյուս տարածքներում» զեկույցի նախագիծը և ընդգրկել է այն հունվարյան նիստի օրակարգում։

«ԵԽԽՎ–ն առաջին անգամ չէ, որ միակողմանի և հակահայկական բանաձևեր է քննարկում` չնայած հայկական կողմի բողոքներին։ Դժվար չէ ենթադրել, թե ինչպիսին են լլինելու այդ քննարկումների արդյունքները, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ` մինչև վերջին րոպեն պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Ամեն դեպքում, այդ փաստաթղթի ընդունումն աշխարհի վերջը չէ»,– ասել է Մանոյանը։

Նրա խոսքով, միաժամանակ, այդ որոշումը չի կարող դրական ազդել ղարաբաղյան կարգավորման գործընթացին, հակառակը, դա կոգևորի Բաքվին շարունակելու իր կամայական քաղաքականությունը։

«Միջազգային հանրությունը, եթե հարգում է ինքնիրեն, չպետք է թույլ տա, որ իրեն ապրանք դարձնեն Ադրբեջանի ձեռքում»,– ասել է նա։
Մանոյանը հիշեցրել է, որ «Հայ Դատի» եվրահանձնախումբն այդ կապակցությամբ ստորագրահավաք է սկսել, ավելացնելով, որ դա մի գործիք է, որով կարելի է ազդել եվրախորհրդարանականների վրա։

Նա ընդգծել է, որ այդ հարցում շատ կարևոր է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դերը։

«Նրանք պետք է ակտիվ լինեն։ Նախևառաջ, նմանատիպ բանաձևերը վնասում են բանակցային գործընթացին։ Ադրբեջանի իրական նպատակը բանակցային հարթակի փոփոխությունն է»,– նշել է Մանոյանը։

Նա միաժամանակ կարծում է, որ հայկական պատվիրակությունը կարող է մեծ արդյունքների հասնել, եթե սերտ համագործակցի ԵԽԽՎ այլ պատգամավորների հետ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։