437.67
4.35
404.35
+1
Եղանակը Երևանում
Հայ

Ծանր հրետանի և նորագույն «Պոլոնեզներ». որքա՞ն զենք է Բելառուսը վաճառել Ադրբեջանին

09:44
24 Նոյեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Օրերս հայտնի դարձավ Ադրբեջանին բելառուսական ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակի մատակարարման նոր պայմանագրի կնքման մասին։

Ինչպես գրում է բելառուսական 42.tut.by պարբերականը, դա հանգեցրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի բացասական արձագանքի, ով նշեց, որ Բաքվին զենքի մատակարարումը հակասում է ՀԱՊԿ–ի էությանը։

42.tut.by–ն անդրադարձել է այն թեմային, թե որքան տեխնիկա է Բելառուսը մատակարարել Ադրբեջանին և ինչ քանակությամբ։

Ըստ պարբերականի, Բելառուսի և Ադրբեջանի միջև զենքի վաճառքն իրականացվում է արդեն երկար տարիներ։ Զենքի մատակարարման գործարքները, պայմանագրերի գումարներն ու ծավալները հաճախ գաղտնի են պահվում։
 
«Ոչ պաշտոնական տվյալներով, 10 տարվա համագործակցության ընթացքում Մինսկը վաճառել է մոտ 500 մլն դոլարի զենք և ռազմական նշանակության տեխնիկա ու սարքավորումներ», – նշում է պարբերականը։

Ըստ աղբյուրի, միջազգային գործարքների մասին տվյալների մի մասը հասանելի է ՄԱԿ–ի զինաթափման հարցերով վարչության կայքում, որոնք էլ պարբերականը ներկայացնում է։

Տանկերի բրիգադ

Танк Т-72.jpg

2005 թ.–ին Բաքուն Մինսկից ստացել է Т-72 տեսակի 19 տանկ, 2006 թ.–ին` 41 տանկ, 2012թ.–ին` ևս 62 տանկ։ Հետագա տարիների ընթացքում տեխնիկայի մատակարարման մասին պաշտոնական տվյալներ չկան։ Ըստ պարբերականի, ԱՊԱ ադրբեջանական լրատվական գործակալության տվյալներով, Բելառուսն Ադրբեջանին է մատակարարել Т-72 տիպի 153 տանկ։ Դա մի ողջ տանկային բրիգադ է։

Դիվիզիոանական ծանր հրետանի

ракетно-артиллерийский войска

2008 և 2009 թթ.–ին Բելառուսն Ադրբեջանին է վաճառել «Պիոն» տեսակի 12 ինքնագնաց հրետանային հրանոթներ։ Դա մի ողջ դիվիզիոն է։

Ավելի քան 6 դիվիզիոն հաուբիցներ

самоходные гаубицы Dana и РСЗО

2009 և 2012 թթ.–ին Բելառուսը երկու փուլով Ադրբեջանին է մատակարարել Д-30 տեսակի 120 հաուբիցներ։

Գրոհիչների Էսկադրիլիա

СУ-25

2009–2012 թթ.–ին մատակարարվել է Սու–25 տեսակի 11 գրոհիչ։

Զենիթային համալիրներ

ЗРК С-400

2007 թ.–ին կնքվեց ադրբեջանական զենիթահրթիռային համալիրների արդիականացման պայմանագիր։ Արդիականացմամբ զբաղվեցին «Տետրաէդր» բելառուսական ձեռնարկության մասնագետները և ավարտեցին 3 տարում։ Արդիականացման արդյունքում զենիթահրթիռային համալիրների շահագործման ժամկետը երկարացվեց 15 տարով։ Ադրբեջանին մատակարարվեցին նաև «Բուկ–ՄԲ» տեսակի զենիթահրթիռային համալիրներ։   

Զենքի համաշխարհային վաճառքի վերլուծության կենտրոնի տվյալներով, 2014թ.–ին Ադրբեջանը ստացել է «Պեչորա–2Տ» տեսակի 9 դիվիզիոն (27 կայանքներ), որը պատվիրել էր Բելառուսում 2011 թ.–ին։ Հակաօդային պաշտպանության համակարգերի ամենաժամանակակից ձեռքբերումներից մեկը դարձավ «Ստիլետ» Տ38 տեսակի զենիթահրթիռային համալիրների երկու մարտկոցների գնումը։

Հրթիռային համալիրներ

РСЗО «Полонез»

Այս պահին հայտնի է, որ Բելառուսն Ադրբեջանին է մատակարարում «Պոլոնեզ» տեսակի 10 հրթիռային համալիր։ Աղբյուրը նշում է, որ այս համալիրի մասին տեղեկատվության մեծ մասը դեռ գաղտնի է պահվում։

«Սա Բելառուսի կողմից Ադրբեջանին մատակարարվող զենքի ամբողջական ցանկը չէ։ Բելառուսը մատակարարել է 60 զրահապատ փոխադրիչներ և անհայտ քանակությամբ «Սկիֆ» տեսակի հակատանկային համալիրներ։ Բելառուսը նաև Ադրբեջանի համար համաձայնեցրել է МАЗ 6317 և МАЗ 5317 տեսակի ռազմական նշանակության բելառուսական մեքենաների հավաքումը», – նշում է պարբերականը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20–ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակային համակարգերի մատակարարմանը` նշելով, որ դա տեղի է ունեցել այն ժամանակահատվածում, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչն է եղել։

«Մեր դիրքորոշումը պարզ է` դատապարտում ենք նմանատիպ գործարքները, դրանք համարում ենք ուղղված Հայաստանի ազգային շահերի դեմ և կարծում ենք, որ դրանք խեղաթյուրում են ՀԱՊԿ էությունը»,– ասաց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով, այս պահին գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ Հայաստանը բացատրություններ ստանա, և պարզվի, թե ինչ պարտավորություններ են ստանձնում ՀԱՊԿ անդամ երկրները միմյանց առջև։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ
18:01
17 Փետրվարի 2024
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
15:02
16 Փետրվարի 2024
Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը․ ՌԴ ԱԽ քարտուղար
ՌԴ–ից հայտնում են, որ Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը
13:38
15 Փետրվարի 2024
Ադրբեջանն ասում է' ինչ ուզում եմ, տվեք բանակցությունով, հակառակ դեպքում կվերցնեմ պատերազմով․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասում է, որ տպավորություն ունի, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում․ ՎԻԴԵՈ
10:22
15 Փետրվարի 2024
Որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին․ Փաշինյանի մամուլի քարտուղարը՝ Ալիևին
Փաշինյանի մամուլի քարտուղարը պատասխանել է Ալիևի սպառնալիքներին