Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
15:38
16 Հոկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը, Twitter–յան միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը։
«Բանակցությունների ավարտից հետո այս պահին ընթանում է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը», – նշել է Հակոբյանը։
Ավելի վաղ Ժնևում կայացան Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի բանակցությունները` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա էին նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը։–0–
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն, հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար