546.58
7.56
483.4
+8
Եղանակը Երևանում
Հայ

Առանց Հայաստանի համաձայնության անհնար է ՀԱՊԿ նոր քարտուղար նշանակել. Դավիթ Տոնոյան

15:07
05 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեքշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ բացառում է առանց Հայաստանի համաձայնության ՀԱՊԿ գլխավոր արտուղարի նշանակումը, հայտնում է aysor.am-ը:

Լրագրողների դիտարկմանը, թե օրերս գլխավոր քարտուղարի Բելառուս թեկնածու Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ ՀԱՊԿ կանոնակարգը թույլ է տալիս սահմանափակ կազմով որոշում կայացնել, Դավիթ Տոնոյանն արձագանքել է.

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը, ինչ-որ որոշում չի մարտավարական կամ օպերատիվ-մարտավարական օղակում։ Սա ռազմավարական դաշինքի գլխավոր քարտուղարին ընտրելու խնդիր է՝ ինչպե՞ս կարելի է առանց դաշինքի մեկ անդամի ընտրել, նշանակել քարտուղար», - ասել է Տոնոյանը:

Նա նշել է, որ այս պահին ՀՀ ԱԳՆ-ն համապատասխան աշխատանքներ է տանում ՀԱՊԿ-ում, ինչպես նաև ՀԱՊԿ-ի քարտուղարությունն է համապատասխան աշխատանքներ տանում այս հարցի լուծման ուղղությամբ։

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերի 2–ի որոշմամբ, Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 28-ի լույս գիշերը որոշում է կայացրել ձերբակալել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի գործով: Նա մեղադրվում է այլ անձանց հետո նախնական խայմամավորվածությամբ սահմանադրական կարգի տապալման համար: Որպես մեղադրյալ ներգրավվել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով ազատ է արձակվել 5 մլն դրամի գրավի դիմաց, և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով այս պահին հետախուզման մեջ է: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:14
16 Ապրիլի 2019
ԱԳ նախարարն աշխատանքային այցով մեկնել է Փարիզ
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնել է Փարիզ։
22:17
11 Ապրիլի 2019
Փաշինյանը նշեց Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանի ներքաղաքական գործընթացներում (ՎԻԴԵՈ)
Հայաստանում Եվրոպայի խորհրդի կողմից անցկացվող ծրագիրը նպաստում է երկրի ժողովրդավարական բարեփոխումներին։
17:41
10 Ապրիլի 2019
Իտալիայի Պատգամավորների պալատը քննարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
Ըստ նախաձեռնության, երկրի կառավարությունը պարտավորվելու է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և տալ միջազգային գնահատական:
15:35
03 Ապրիլի 2019
Քաղտեխնոլոգը պարզաբանել է` ինչու Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին անհնար է պատրաստել խաղաղության (ՎԻԴԵՈ)
Քաղտեխնոլոգը պարզաբանել է` ինչու Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին անհնար է պատրաստել խաղաղության:
18:03
02 Ապրիլի 2019
Հայաստանի և Արցախի նախագահները գործակցության հարցեր են քննարկել
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է նախօրեին Արցախ ժամանած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
19:04
01 Ապրիլի 2019
Փաշինյան–Ալիև հանդիպումը կարևոր էր, բայց ոչ դարակազմիկ. հայ պատգամավորներ
Փաշինյանը և Ալիևը հանդիպել են Վիեննայում մարտի 29–ին։
14:21
01 Ապրիլի 2019
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ:
14:25
30 Մարտի 2019
Ավստրիան պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումների իրականացման գործում. կանցլեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում նախօրեին հանդիպում է ունեցել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ:
23:23
29 Մարտի 2019
ՕՐՎԱ ՖՈՏՈ. Փաշինյանը սելֆի է հրապարակել Ավստրիայի վարչապետի հետ
ՕՐՎԱ ՖՈՏՈ. Փաշինյանը սելֆի է հրապարակել Ավստրիայի վարչապետի հետ:
22:22
29 Մարտի 2019
Ավստրիան պատրաստ է քննարկել Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացումը. Վան Դեր Բելեն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Ավստրիայի Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ:
19:27
29 Մարտի 2019
Երկար, հագեցած, արդյունավետ. ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահը` Փաշինյան–Ալիև հանդիպման մասին
Երկար, հագեցած, արդյունավետ. ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ` Փաշինյան–Ալիև հանդիպման մասին: