ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնվել է պետականության, պետինստիտուտների և անգամ անվտանգության սպառնալիք, որը կարող է պայթել ամեն վարկյան, «Կոմերսանտ»–ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա հիշեցրել է, որ առկա չորս հարևաններից երկուսի հետ Հայաստանն այսօր ունի փակ սահմաններ, նրանցից մեկի հետ` պատմական խնդիրների պատճառով բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ մյուսի հետ` ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակն է։
Քոչարյանի խոսքով, խնդրի կարգավորման շուրջ բանակցություններ է տարել դեռ Ղարաբաղի նախագահ լինելու ժամանակից և նշել է պատասխանատու քաղաքականության անցկացման կարևորությունը, «որի դեպքում քիչ կկրակեն շփման գծում և որի դեպքում սկզբունքորեն չես հանձնի քո տարածքները»։
Загружается новость ...
"Право"
«Ցանկացած բանակցություններ ավելի լավ են, քան պատերազմը։ Հարցն այն չէ, որ ինչ–որ դիրք ընդունես և կարգախոսներ հնչեցնես, որոնք ոգևորված բազմությունը պոպուլիստական ձևով կընդունի... Խոսքը հատուկ դիվանագիտական մասնագիտական աշխատանքի մասին է։ Դա այն թեման չէ, որը պետք է դարձնել հանրահավաքների ժամանակ քննարկման առարկա։ Ցանկացած անզգուշություն անպայման շփման գծում ինտենսիվ կրակոցների պատճառ կդառնա և վտանգ կպարունակի խրամատներում կանգնածների համար», – ասել է Քոչարյանը։
Ըստ ՀՀ 3–րդ նախագահի, պետք է հրաժարվել նման դիրքորոշումից, «մասնավորապես այն մարդկանց, ովքեր բանակում չեն ծառայել և կյանքում չեն եղել առաջնագծում»։
«Այսօր կառավարությունում գրեթե չկան մարդիկ, ովքեր ծառայել են բանակում։ Բնականաբար, ոչ մի կերպ չի կարելի հանձնել ոչ մի հիմնական բանակցային դիրքեր, սակայն պետք չէ կարգավորման հարցը դարձնել պոպուլիստական թեմա։–0–