424.11
4.26
393.28
+3
Եղանակը Երևանում
Հայ

Անթույլատրելի է պետական գործիչների կողմից հանգստին վերաբերող անձնական լուսանկարների հրապարակումը. քաղաքագետ (ՖՈՏՈ)

13:45
25 Հունիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի Արմենիա/. «The Armenian Interest» կենտրոնի ղեկավար, «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրերի հոդվածագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանն անթույլատրելի է համարում Հայաստանի պետական գործիչների կողմից սոցցանցերում հանգստի անձնական լուսանկարների հրապարակումը։ 

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Facebook–ի իր էջում նախօրեին լուսանկար է հրապարակել իր գործընկեների հետ` վերնագրելով այն «կիրակնօրյա բլոտ»։ Լուսանկարում բացի Հայրապետյանից պատկերված են նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ու բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։

«Ես դեմ չեմ, որպեսզի պաշտոնյաներն ու նախարարները հանգստանան, ճանապարհորդեն ու շատ գումար վաստակեն։ Պետք չէ կատեգորիկ լինել ու ասել, որ քաղաքական գործիչները պետք է նստեն իրենց աշխատասենյակներում` պահանջելով իրենցից բացառապես ասկետիկ կյանք», – գրել է Գալստյանը։

Հակառակը, ըստ քաղաքագետի, նրանք պետք է լավ ապահովված լինեն, որպեսզի հետևեն բացառապես մեկ առաքելությանը` ծառայել ազգին ու պետությանը, ու չմտածեն նրա մասին, թե ոնց կարելի է գոյատևել բյուջետային ցածր աշխատավարձով։

Ըստ նրա, ժողովուրդը պետք հասկանա ու ընդունի դա` հաշվի առնելով այն, որ պետական գործիչները նույնպես ունեն կենցաղային խնդիրներ, ցանկություններ ու ձգտումներ։

Սակայն, ըստ Գալստյանի, պետական գործիչները պետք է  չափազանց ուշադիր լինեն իրենց գործունեության ինչպես ձևի, այնպես էլ բովանդակության հարցում։ 

«Ժամանակն է դուրս գալ քաղքենիական ձևից ու հասկանալ, որ առաջնորդը ոչ միայն ղեկավար է, այլ նաև կողմնորոշիչ ուժ սերունդների համար։ Պետք չէ թույլ տալ վարվելակերպի նմանօրինակ պրիմիտիվ, քաղքենիական  մոդել` հրապարակելով հանգստի անձնական լուսանկարներ, քանի որ դու պետության դեմքն ես, ում հետևում են միլիոնավոր ներքին ու արտաքին աչքեր», – գրել է Գալստյանը։

Նա նշել է նաև, որ նշանակման օրվանից պետական գործիչն ամբողջությամբ պատկանում է ազգին  ու ցանկացած հարված կամ ծաղր ուղղված է պետությանը։

Նա խորհուրդ է տվել պետական գործիչներին ստեղծել առանձին ծառայողական էջեր, որտեղ լուսանկարներները պետք է տեղադրվեն պետական ատրիբուտների կողքին, իսկ հրապարակումները ունենան պրոֆեսիոնալ ուղղվածություն։

«Անձամբ ծանոթ եմ այդ տղաներից շատերի հետ ու կարող եմ վստահ ասել, որ նրանք բոլորը տարբեր են` իրենց թուլություններով ու առավելություններով։ Հասկանալի է, որ նրանցից շատերի համար հիմա փոքր–ինչ դժվար է, ու քաղաքական դաշտը երիտասարդ խռովարարաներից շատերի համար թվում է  չափազանց ձանձրալի։ Այո, մինչև պետական գործիչ դառնալը նրանք կարող էին ազատ խոսել ամենատարբեր թեմաներով, հագնվել, ինչպես ցանկանում էին, անել ամենատարբեր լուսանկարներ, հրապարակել անեկդոտներ, ֆոտոշոփով մշակել իրենց լուսանկարներն ու ավելացնել նացիստական համազգեստ և այլն», – գրել է Գալստյանը։

Ըստ նրա, հիմա նախարարների կարգավիճակը փոխվել է։

«Ժամանակն է դառնալ պետական գործիչ...կամ հեռանալ, քանի որ ազգին ծառայելը ամենօրյա պայքար է, առաջին հերթին ինքդ քեզ հետ», – եզրափակել է Գալստյանը։

Հայրապետյանի մեկնաբանություններում նշված է, որ ինքն ու Ռոստոմյանը դժվարությամբ են կարողացել հաղթել պաշտպանության նախարարին։ Ավելի ուշ նա լուսանկարի տակ ավելացրել է, որ չնայած կիրակի էր, սակայն նրանց համար այն աշխատանքային էր, իսկ բլոտ նրանք խաղացել են կարճ ընդմիջման ժամանակ, որը կազմել է 30–40 րոպե։ 

Լուսանկարները բուռն արձագանքների թեմա են դարձել սոցցանցերում։ Օգտատերերի մի մասը վրդովվել է նախարարների նման պահվածքից` նշելով, որ իրենց է փորձում նմանվել երիտասարդ սերունդն ու նրանք իրավունք չունեն նման վարք դրսևորել, իսկ օգտատերերի մյուս մասն աջակցել է` նշելով, որ նրանք խաղացել են ոչ թե խաղատանը, այլ ընդամենը ժամանակ են անցկացրել հասարակ մարդկանց նման։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:25
29 Մարտի 2024
Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ–ից նշել են, որ Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
13:41
29 Մարտի 2024
Փոխվստահության ձևավորուման գործընթացը երբեք չի լինում միակողմանի․ փորձագետնը՝ Երևան–Բաքու բանակցությունների մասին
Միաժամանակ նա չի հերքել կողմերի միջև երկխոսության հաստատման անհրաժեշտությունը
11:23
29 Մարտի 2024
Իրավիճակը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լավատեսություն չի ներշնչում հայկական ղեկավարության դիրքորոշման պատճառով․ Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը հորինված պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման
11:04
28 Մարտի 2024
Բլինքեն–Փաշինյան–ֆոն դեր Լեյեն բրյուսելյան հանդիպումը կապ չունի Ադրբեջանի հետ․ Պետդեպում նշել են այդ քննարկման նպատակները
Բրյուսելյան հանդիպմանը հիմնական ուշադրությունը կուղղվի  Հայաստանի տնտեսական կայունությանը
10:55
27 Մարտի 2024
ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Պետդեպ
Պետդեպից հայտնել են, որ ԱՄՆ–ի նպատակն է խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն և տևական խաղաղության
13:19
26 Մարտի 2024
Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը
10:34
26 Մարտի 2024
Ադրբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ արբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են
16:01
25 Մարտի 2024
Հայաստանն ու Վրաստանն անվերապահորեն ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը
Փաշինյանը վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայտարարության ժամանակ հիշեցրել է հունվարին երկրների միջև ռազմավարական համագործակցության մասին ստորագրված հուշագրի մասին
20:21
21 Մարտի 2024
Փաշինյանը ԵԽ նախագահի հետ քննարկել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը
Փաշինյանը հանդիպել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ
11:49
21 Մարտի 2024
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր