ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
Загружается новость ... "Лево"
Ինչպես հայտնում է «Коммерсант»–ը, ադրբեջանական պատվիրակության անդամները ներխուժել են փառատոնի շտաբ` պահանջելով հեռացնել ցուցադրափեղկից հայկական պատվիրակության քարտեզը, որի վրա Լեռնային Ղարաբաղը պատկերված է որպես Հայաստանի մաս։
Կազմակերպիչները երկար բանակցություններ են վարել Ադրբեջանի պատվիրակության հետ և առաջարկել են նրանց իրենց քարտեզը կախել, որում Լեռնային Ղարաբաղը կներկայացվի որպես Ադրբեջանի մաս։ Որքան էլ դա տարօրինակ թվա, բայց ադրբեջանական կողմը հանգստացել է և ընդունել է այդ առաջարկը։ –0–