ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Փորձագիտական հանրությունն անդրադարձավ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման բոլոր արգումենտներին, բացի, թերևս, բուն պատճառներից, գրում է «Հրապարակը»` հղում անելով դիվանագիտական շրջանակներում ունեցած աղբյուրին։
Թերթի զրուցակիցը նշել է, որ պետք է նկատի ունենալ վերջին օրերի թուրք-ամերիկյան լարվածությունն Աֆրինում՝ քրդական խնդրին առնչվող։
Загружается новость ... "Лево"
«Ալիևի համար նման լարվածությունները կարող են ֆորսմաժորային լինել, որովհետև հայտնի չէ, թե կողմերը մինչև ուր կհասնեն և ինչի շուրջ կպայմանավորվեն», – նշել է նա։
Աղբյուրն արձանագրում է նաև ևս մեկ էական հանգամանք. Ադրբեջանը խոստացել է Եվրոպային` մայիսին ազատ արձակել քաղբանտարկյալներին` մոտ 100 հոգու։
«Բանն այն է, որ Ալիևը ցանկանում է մինչև տարեվերջ հարևանության համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ և ԵՄ «բոնուսները»՝ գովասանքները, որ Ադրբեջանը «դառնում» է «ժողովրդավարական» երկիր, ստանալ այս գլխից` միաժամանակ ստանալով նաև ԵՄ-ամերիկյան օժանդակությունը` չորրորդ անգամ խանացման իր ճանապարհին», – դիվանագետի խոսքերը մեջբերում է թերթը։–0–