485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Թուրքմենստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
10:56
24 Օգոստոսի 2017
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով երեկ երեկոյան Հայաստանի Հանրապետություն է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի առանձնազրույցը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Հարգելի՛ Գուրբանգուլի Բերդիմուհամեդով, սրտանց ողջունում եմ Ձեզ Հայաստանում: Հայ-թուրքմենական հարաբերությունները բարեկամական են և բազմաշերտ բնույթ ունեն:
Շատ ուրախ եմ, որ Դուք այսօր Հայաստանում եք: Ձեր այցը նշանակալի իրադարձություն է, և այն տեղի է ունենում մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախօրեին: Սա շատ լավ առիթ է ինչ-որ չափով ամփոփելու արդյունքներն ու նախանշելու մեր ապագա աշխատանքը: Թուրքմենստանը վստահելի գործընկեր է, և մենք հետաքրքրված ենք ակտիվորեն զարգացնելու մեր պետությունների միջև հարաբերությունները, ինչի համար կան բոլոր հնարավորությունները: Մենք ակտիվ շփվում ենք, և ես շատ ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունենք խոսելու մեր հետագա ծրագրերի մասին: Բարով եք եկել: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու և, իհարկե, իմ բարեկամական ողջույնները՝ Թուրքմենստանի ժողովրդին»,- ասել է հանրապետության նախագահը:

«Շնորհակալ եմ Ձեր բարի խոսքերի համար, Սե՛րժ Ազատի: Կցանկանայի Թուրքմենստանի պատվիրակության անունից ևս շնորհակալություն հայտնել Ձեր ջերմության, հյուրընկալության համար, և ինչպես Դուք շատ ճիշտ նշեցիք՝ այս տարի՝ իսկ ավելի ստույգ հոկտեմբերի 9-ին, լրանում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Կցանկանայի ասել, որ այս տարիների ընթացքում շատ բան է արվել Թուրքմենստանի և Հայաստանի Հանրապետության միջև և՛ քաղաքական, և՛ առևտրատնտեսական, և՛ մշակութային-հումանիտար կապերի զարգացման գործում: Ամենակարևորը, ինչը և Դուք իրավացիորեն նշեցիք՝ այս այցը նոր խթան է հաղորդում մեր փոխգործակցությանը և բացահայտում է փոխհարաբերությունների զարգացման նոր հնարավորություններն ու հեռանկարը:

Серж Саргсян и президент Туркменистана Гурбангулы Бердымухамедова

Իհարկե, այդ ամենը հանուն մեր ժողովուրդների բարօրության է: Ես կցանկանայի ընդգծել նաև արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերը, որոնց հետ կապված մենք ձեզ միշտ շնորհակալ ենք: Դուք մշտապես աջակցություն եք ցուցաբերում չեզոքության մեր կարգավիճակին վերաբերող հարցերում: Միջազգային հարթակներում մեր կողմից առաջ քաշված հարցերը, որոնք, իհարկե, ընդհանուր հարցեր են, ինչպես օրինակ՝ ամբողջ աշխարհում կայունության և անվտանգության հաստատումը, էներգաանվտանգությանն առնչվող հարցերը, կայուն տրանսպորտի և տրանսպորտային միջանցքների զարգացմանն առնչվող հարցերը, առավել ևս, որ դրանց վերաբերյալ ընդունվել են ՄԱԿ-ի համապատասխան բանաձևեր, մենք կտեղափոխենք նաև այլ հեղինակավոր միջազգային կազմակերպություններ՝ ԵԱՀԿ, ԱՊՀ և այլն: Դրա համար էլ մենք ճիշտ ենք վարվում, որ շարունակաբար խորհրդակցություններ ենք անցկացնում մեր ԱԳՆ-ների միջև այդ հարցերի շուրջ: Անհրաժեշտ է դրանք շարունակել:

Առևտրատնտեսական ոլորտում այսօր Թուրքմենստանը շատ մեծ ներուժ ունի: Նման ներուժ դուք ևս ունեք: Կարծում եմ, որ մենք այն կարող ենք օգտագործել տարբեր ուղղություններով: Իհարկե, դրանք առաջին հերթին առևտրին, էներգետիկային, գյուղատնտեսությանը, տեքստիլ արդյունաբերությանը, առողջապահությանը, ինչպես նաև բազմաթիվ այլ ուղղությունների առնչվող հարցերն են: Իհարկե, այստեղ հիմնական ծանրությունն ընկնում է Տնտեսական համագործակցության հարցերով մեր միջկառավարական հանձնաժողովի վրա, որն էլ պետք է հանդիսանա մեր երկրների միջև հիմնական համակարգողը:

Հումանիտար կապերի առումով մեզ շատ բան է միավորում: Մեր հարաբերությունները գալիս են դեռևս միջնադարից: Ուրախալի է, որ մենք դա այսօր շարունակում ենք և օրինակ ենք հանդիսանում մեր երկրների ապագա սերունդների համար:

Եվս մեկ անգամ կցանկանայի երախտագիտություն հայտնել Ձեզ հրավերի համար և առիթից օգտվելով՝ ցանկանալ պետական Ձեր գործունեությանը հաջողություն, Հայաստանի Հանրապետության ամբողջ ժողովրդին՝ բարգավաճում և ամենայն բարիք»,- ասել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:–0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։