Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
13:09
15 Դեկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի որոշման դեմ թուրքական տարբեր քաղաքներում անցկացված բողոքի ակցիաների մասին խոսելիս լրագրողը արտահայտություն է թույլ տվել «թուրքաֆոբ հայ և սիրիացի փարձագետների» հասցեին։
Երբ ի պատասխան դրան իր կարծիքը փորձել է արտահայտել «Ռեալիստ» պարբերականի խմբագիր Սարգիս Ծատուրյանը, թուրք լրագրողը սկսել է բղավել. «Հանգստացեք: Լռեք, երբ ես խոսում եմ»: Դրանից հետո նրանց միջև քաշքշուք է տեղի ունեցել:
Ավելի ուշ Սարգիս Ծատուրյանը կարծիք է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ:
«Զվեզդա» ալիքի եթերում այսօր տեղի ունեցած միջադեպի մասին. Կան մարդիկ, ովքեր ունակ չեն ադեկվատ քննարկում վարել, քանի որ անկիրթ են։ Հենց այստեղից է նրանց ագրեսիան` չիմացությունից: Ցավակցում եմ նրանց: Տղերք, ձեր պանթուրքիզմը ժամանակավոր երևույթ է: Դուք վաղը ձեր դիրքորոշումը կփոխեք, երբ ձեր կուռքը` Էրդողանը, նոր հարված կհասցնի ձեզ մեջքից: Եթե դուք խոնարհվում եք նրա առջև` ապա դա ձեր անձնական խնդիրն է: Ոչ ավելին», - գրել է քաղաքագետը Facebook-ի իր էջում: -0-
Փաշինյանն ասում է, որ տպավորություն ունի, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում․ ՎԻԴԵՈ