486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Շավարշ Քոչարյան. կա սուտ, կա հրեշավոր սուտ և կա Ադրբեջանի պետական քարոզչություն
12:45
19 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի ղեկավարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 38-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթով լուրջ ներդրում կատարեց մշակույթի բնագավառում, բայց կեղծիքի մշակույթի բնագավառում, կարծում է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակահայկական հայտարարությունները։

   «Աշխարհի քաղաքական քարտեզի վրա առաջին անգամ 1918 թվականին հայտնված Ադրբեջան պետության տարիքը նույնիսկ երկու անգամ չի գերազանցում Ադրբեջանի ներկա նախագահի տարիքին, ինչը չի խոչընդոտում այդ նախագահին հայտարարել, որ անգամ Ստրաբոնի, Պլուտարքոսի և այլ անտիկ հեղինակների աշխատություններում հիշատակված Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը հանդիսանում են Ադրբեջանի պատմական տարածք», – ասել է Քոչարյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանը չի կատարել 1993թ. ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերի հիմնական պահանջը՝  «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները», և անցած 22 տարվա ընթացքում չի կատարել նաև նույն բանաձևերի «շրջանի տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ կապերի վերականգման», «հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումը խոչընդոտող որևէ գործողությունից ձեռնպահ մնալու» պահանջները։

«Սակայն դա չի խանգարում Ադրբեջանի նախագահին պնդել, որ բանաձևերի իր ընտրովի և խեղաթյուրված մեջբերումները պետք է իրականացվեն օրերի և, նույնիսկ,  ժամերի ընթացքում», – ՀՀ փոխարտգործնախարարի խոսքերը մեջբերում է ՀՀ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։

Շավարշ Քոչարյանը հիշեցրել է, որ Բաքուն անդադար սպառնում է պատերազմով և զինված սադրանքներ իրականացնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչը չի խանգարում Ադրբեջանի ղեկավարին հայտարարել, որ հայկական կողմերը խաղաղություն չեն ցանկանում։ 

«Պետական տեռորի քաղաքականություն որդեգրած Ադրբեջանը հայերի ջարդեր և էթնիկ զտումներ իրականացրեց երկրի ողջ տարածքում, ներառյալ՝ 250 հազար հայ բնակչություն ունեցող մայրաքաղաք Բաքվում, ինչը կրկին չի խանգարում Ադրբեջանի ղեկավարին փորձել հայկական կողմերին մեղադրել ահաբեկչության մեջ», – նշել է Քոչարյանը։

 «Ադրբեջանը բարբարոսաբար ոչնչացնում է հայկական պատմական հուշարձանները, բավական է հիշատակել Նախիջևանի միջնադարյան խաչքարերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներում հայության պատմամշակութային ներկայության բոլոր հետքերի ոչնչացումը։ Դա ամենևին չի խանգարում Ադրբեջանի ղեկավարին պնդել, որ իր երկիրը բազմամշակութայնության և հանդուրժողականության օրրան է»,– ավելացրել է նա։

Շավարշ Քոչարյանը հիշեցրել է, որ հակառակ ՄԱԿ կանոնադրության պահանջներին՝ Ադրբեջանը հակադրում է տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը, ինչը ևս չի խոչընդոտում Ադրբեջանի ղեկավարին հայտարարելու, որ, իբր, միջազգային իրավունքն աջակցում է իրենց հավակնություններին։

«Մնում է միայն հիշեցնել, կա սուտ, կա հրեշավոր սուտ, և կա Ադրբեջանի պետական քարոզչություն», – նշել է Քոչարյանը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։