425.62
4.27
394.46
+5
Եղանակը Երևանում
Հայ

Սերժ Սարգսյանը կմնա քաղաքականությունում. ԱԺ նախագահի խորհրդական

17:02
17 Հունվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի քաղաքական օրակարգի հիմնական թեմաներից մեկն այն է, թե կմնա, արդյո՞ք, Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտում ապրիլի 9-ից հետո, թե՞ ոչ: Իսկ եթե մնա, ապա ինչ կարգավիճակով, հաշվի առնելով այն, որ Հայաստանն անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի: Այս մասին «Նովոստի Արմենիա» գործակալությանը ասաց Ազգային ժողովի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մկրտիչ Մինասյանը:

«Նովոստի Արմենիա». Պարոն Մինասյան, ի՞նչ կարգավիճակով Սերժ Սարգսյանը կմնա քաղաքականությունում նախագահի լիազորությունների ժամկետը լրանալուց հետո:

Մ. Մինասյան. Սերժ Սարգսյանը ինքն կորոշի իր քաղաքական ապագան, ինչը, անշուշտ, տեղի կունենա խորհրդատվություն անցկացնելուց հետո այն քաղաքական կուսակցության հետ, որը նա գլխավորում է: Դրանից հետո պարզ կդառնա նրա կարգավիճակը: Նա մեծ ավանդ է ունեցել մեր պետականության կայացման գործում և տրամաբանորեն կլինի, եթե նա շարունակի աշխատել ի շահ մեր եկրկրի և մեր ժողովրդի: 

Загружается новость ... "Лево"

«Նովոստի Արմենիա». Այսի՞նքն, Դուք հաստատում եք, որ, չնայած որոշ կարծիքների, Սարգսյանը կմնա քաղաքականությունում:

Մ. Մինասյան. Այո, կարծում եմ, որ նա կմնա: Բացի դրանից, անկախ նրանից կներառվի նա Հայաստանի իշխանական համակարգում, թե ոչ, նա կշարունակի մնալ Հայաստանի ամենախոշոր քաղաքական կուսակցության` ՀՀԿ-ի առաջնորդ, ինչն ինքնին խոսում է արդեն այն մասին, որ նախագահը կմնա քաղաքականությունում:

«Նովոստի Արմենիա». Անկախ անձնական ասպեկտներից, գործողության ի՞նչ ուղղություններ պետք է ունենան նոր կառավարության նախարարները: Ի՞նչ պետք է արվի առաջին հերթին:

Մ. Մինասյան. Անշուշտ, խնդիրները շատ են, և նրանք բոլորը լուծում են պահանջում, սակայն ես կառանձնացնեի հետևյալ ուղղությունները, որոնք անպայման լինելու են Հայաստանի նոր կառավարության ուշադրության կենտրոնում:

Խոսքը երկրի մարդկային կապիտալի զարգացման, Հայաստանի ընդերքի և հողային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, կրթական համակարգի արդիականացման մասին է, որն ուղղված է կայուն արժեհամակարգ ունեցող քաղաքացինների դաստիրակությանը:

Եվ վերջինը,  ոչ ըստ կարևորության, իհարկե,  երկրի ամբողջ ենթակառուցվածքի զարգացում: Մենք պետք է զարգացնենք տրանսպորտային հաղորդակցությունն ամբողջ Հայաստանով մեկ, արդիականացնենք ավտոճանապարհները ու երկաթգծերը, ավարտի հասցնենք Հուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցումը: Դա թույլ կտա երկրին հասնել զգալի տնտեսական աճի: Սա հենց այն հիմնական խնդիրներն են, որոնք արդիական կլինեն Հայաստանի նոր կառավարության համար:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:04
28 Մարտի 2024
Բլինքեն–Փաշինյան–ֆոն դեր Լեյեն բրյուսելյան հանդիպումը կապ չունի Ադրբեջանի հետ․ Պետդեպում նշել են այդ քննարկման նպատակները
Բրյուսելյան հանդիպմանը հիմնական ուշադրությունը կուղղվի  Հայաստանի տնտեսական կայունությանը
10:55
27 Մարտի 2024
ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Պետդեպ
Պետդեպից հայտնել են, որ ԱՄՆ–ի նպատակն է խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն և տևական խաղաղության
13:19
26 Մարտի 2024
Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը
10:34
26 Մարտի 2024
Ադրբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ արբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են
16:01
25 Մարտի 2024
Հայաստանն ու Վրաստանն անվերապահորեն ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը
Փաշինյանը վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայտարարության ժամանակ հիշեցրել է հունվարին երկրների միջև ռազմավարական համագործակցության մասին ստորագրված հուշագրի մասին
20:21
21 Մարտի 2024
Փաշինյանը ԵԽ նախագահի հետ քննարկել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը
Փաշինյանը հանդիպել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ
11:49
21 Մարտի 2024
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
14:26
13 Մարտի 2024
Կրեմլից հայտարարել են, որ կպարզաբանեն ՀԱՊԿ–ում ՀՀ–ի անդամակցության հետ կապված իրավիճակը
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ