441.06
4.43
403.38
-1
Եղանակը Երևանում
Հայ

«Սասնա ծռեր» կուսակցությունը դատապարտում է ՀՀ կառավարության կադրային քաղաքականությունը

19:41
16 Հոկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Սասնա ծռեր» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ ՀՀ կառավարության վարած կադրային քաղաքականության մասին։ Այս մասին հաղորդում է կուսակցության մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

«Ցավով արձանագրում ենք, որ չնայած Սասնա Ծռեր համահայկական կուսակցության և հասարակության լայն շրջանակների հորդորներին, կառավարությունը շարունակում է պատասխանատու պաշտոններին նշանակել նախկին հանցավոր ռեժիմի ներկայացուցիչներին, այդ թվում նրանց, ովքեր աչքի են ընկել իրենց դահճային բնույթով և զբաղվել են ժողովրդին կեղեքելով ու թալանելով։ Կրկին հորդորում ենք Նիկոլ Փաշինյանին ոչ միայն վերանայել նման անընդունելի կադրային քաղաքականությունը, այլև արդեն նշանակված անձանց, առաջին հերթին Վալերի Օսիպյանի և Հունան Պողոսյանի նմաններին ազատել զբաղեցրած պաշտոններից և հանձնարարել ստուգելու այդպիսի անձանց նախկին գործունեությունը՝ ժողովրդի և պետականության դեմ կատարած հանցագործությունների համատեքստում», – նշված է «Սասնա ծռերի» տարածած հաղորդագրության մեջ։

ՀՀ կառավարությունն այսօր արտահերթ նիստի ժամանակ որոշում է կայացրել երեք մարզպետերի նշանակման հարցում։ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ, Արագածոտնի մարզպետ է նշանակվել տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Դավիթ Գևորգյանը, Արմավիրի մարզպետ է նշանակվել Համբարձում Մաթևոսյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ
18:01
06 Մարտի 2024
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն. ԱԽ քարտուղար
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն,  հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
22:23
05 Մարտի 2024
Լավրովը զանգել է Միրզոյանին․ ի՞նչ են քննարկել
Լավրովն այսօր զանգել է Միրզոյանին
11:47
05 Մարտի 2024
Թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է․ ԳՇ պետ
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, հայտարարել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը
23:21
04 Մարտի 2024
Որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին․ ԱԱԾ
ԱԱԾ–ն հայտնում է, որ որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին
14:56
01 Մարտի 2024
ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին գործն է․ Ռուբինյանը պատասխանել է Հաջիևին
Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, հայտարարել է Ռուբինյանն Անթալիայում
12:01
01 Մարտի 2024
Ընդդիմադիր Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
11:06
01 Մարտի 2024
Միրզոյանի Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա
09:52
27 Փետրվարի 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում