480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի հայերի միությունն իր կարծիքն է հայտնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի մասին
11:19
30 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի հայերի միությունն աջակցում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին ու խնդրում է Պետդումայի խոսնակին և Դումայի չորս խմբակցությունների առաջնորդներին աջակցել փաստաթղթի ընդունմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նախորդ շաբաթ «Սպրավեդլիավա Ռոսիա» կուսակցության առաջնորդներ Սերգեյ Միրոնովն ու Նիկոլայ Լևիչևը Պետդումայի քննարկմանը ներկայացրեցին 1915–1922 թթ.–ին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։

«Ռուսաստանի հայերի միությունն աջակցում է այդ օրինագծի ընդունմանը, կարծում է, որ այն անհրաժեշտ է ` ելնելով ՌԴ անվտանգության ամրապնդման շահերից և կոչ է անում ձեզ աջակցել այդ կարևոր օրենսդրական նախաձեռնությանը», – նշվում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ուղերձում։

«Նման օրենքի ընդունումը Ռուսաստանում կստեղծի լուրջ և համակարգային մեխանիզմ Հայոց ցեղասպանության պատմական փաստերի կեղծման և խեղաթյուրման, ԶԼՄ–ներում տարածվող ապատեղեկատվության, լրագրողներին, բլորգերներին, ամեն տեսակ «փորձագետներին» և պետական ծառայողներին կաշառելու դեմ պայքարում, ինչը թույլ կտա մոլորության մեջ չգցել Ռուսաստանի քաղաքացիենրին և չպղծել զոհվածների հիշատակը։ Օրենքի ընդունումը նաև թույլ կտա ստեղծել իրական հիմք` թուրքական կառավարության նման գործողությունների կրկնությունը կանխելու համար», – կարծում է Աբրահամյանը։

Նա նաև շնորհակալություն է հայտնում Ռուսաստանում Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում դրսևորվող հետևողական և օբյեկտիվ դիրքորոշման համար։

Ըստ օրինագծի` «Սպրավեդլիվայա Ռոսիան» ցանկանում է ՌԴ–ի քրեական օրենսգիրքը համալրել 354.2 հոդվածով («1915–1922 թթ.–ին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի ցեղասպանության փաստերի ժխտումը»)։ Եթե ցեղասպանության փաստը ժխտվել է հրապարակային, ապա նման խախտման համար առաջարկվում է պատժել տուգանքով (մինչև 300 հազար ռուբլի) կամ ցեղասպանության փաստը ժխտող անձի աշխատավարձի կամ այլ եկամուտի չափով մինչև երկու տարի ժամկետով կամ հարկադիր աշխատանքներով մինչև երեք տարի ժամկետով կամ ազատազրկմամբ նույնքան ժամկետով։

Եթե անձը ցեղասպանության փաստը ժխտել է` օգտագործելով իր ծառայողական դիրքը կամ դա արել է ԶԼՄ–ների միջոցով, ապա առաջարկվում է պատժել տուգանքով (100–500 հազար ռուբլի) կամ աշխատավարձի կամ այլ եկամուտի չափով 1–3 տարի ժամկետով կամ հարկադիր աշխատանքով մինչև հինգ տարի ժամկետով կամ ազատազրկմամբ նույնքան ժամկետով` երեք տարով արգելելով զբաղեցնել որոշակի պաշտոններ կամ զբաղվել որոշակի գործունեությամբ։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։