440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

Քոչարյան. ինձ չէի ների, եթե մնայի անտարբեր գրանցվող իրադարձությունների նկատմամբ

15:37
19 Սեպտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Կոմերսանտին» տված ծավալուն հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ հիմա տեղի ունեցող իրադարձությունները պարզապես անընդունելի են երկրի համար և նա իրեն պարզապես չէր ների, եթե մնար անտարբեր տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։

ՀՀ նախկին նախագահը հիշեցրել է, որ վերադարձել է քաղաքականություն, որից երբեք չի հեռացել, պարզապես եղել է պասիվ` արտահայտվելով միայն սկզբունքային հարցերի շուրջ, որոնց հետ համաձայն չի եղել, իսկ հիմա մտադիր է արտահայտվել ավելի ակտիվ։

Загружается новость ... "Лево"

Միաժամանակ նա նշել է, որ դեռ չգիտի, թե ինչ ձևաչափով է ներգրավված լինելու քաղաքական գործընթացներում` չբացառելով ինչ–որ կուսակցությունում, շարժման մեջ կամ որպես անհատ մասնակցության հնարավորությունը։

«Դեռ չեմ կողմնորոշվել, այդ թվում նաև այն հարցում, թե ինչ է տեղի ունենում։ Չեմ կարծում, որ Հայաստանում ինչ–որ մեկը գիտի, թե ինչ է տեղի ունենում», – ասել է Քոչարյանը։ 

«Իմ հետևում երկու նախագահություն է` Ղարաբաղում և այստեղ` Հայաստանում։ Եվ նրանք երկուսն էլ իրենց արդյունքներով բավականին հաջողված են։ Հարցն այն չէ, որ ես իշխանություն եմ փնտրում, ես 10 տարի չեմ փնտրել։ Հասել եմ կարիերայի հնարավոր բոլոր բարձունքներին։ Այո, ցանկանում էի, որ ինձ դիմեին` ասելով «պարոն նախագահ», այլ ոչ թե «պարոն վարչապետ», առաջինն ավելի լավ է հնչում։ Սակայն հարցը կոնկրետ պաշտոն զբաղեցնելու ձգտման մեջ չէ, այլ այն բանի հստակ գիտակցման, որ հիմա տեղի ունեցող իրադարձությունները պարզապես անընդունելի են երկրի համար։ Ես ինձ պարզապես չէի ների, եթե մնայի անտարբեր տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ», – նշել է Քոչարյանը։

Պատասխանելով Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը քաղաքական դիակներ են»`Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ այն դեպքում նա չպետք է անհանգստացնի ներկա վարչապետին, ով իրեն է նվիրում սեփական հանրահավաքների մեծ մասը։

«Կարծում եմ` ցանկացած խելամիտ մարդ հասկանում է պատասխանը։ Կարծում եմ, որ Փաշինյանին շատ են մտահոգում արդյունքները, որոնք գրանցվել են իմ նախագահության օրոք։ Եվ հասարակության զգալի մասը հասկանում է, որ ես ի վիճակի եմ դա անել ևս մեկ անգամ։ Ի՞նչ ենք մենք հիմա ստացել` հասարակության բաժանում սևերի և սպիտակների, վախեցրել ենք ոչ միայն սեփական, այլև օտարերկրյա ներղրողներին, սննդամթերքի գների կտրուկ աճ, պարզորոշ տնտեսական քաղաքականության բացակայություն։ Ոչ ոք չգիտի, թե ինչ կա կառավարության այս նոր անդամների գլխում։ Դա նշանակում է անորոշություն , իսկ փողերն անորոշությունից փախչում են», – հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահը։

«Կարծում եմ, որ իմ կալանքը հավանական քաղաքական հակառակորդին մեկուսացնելու փորձ էր։ Հայաստանում շատ լավ գիտեն իմ բնավարությունը. ես երբեք չեմ խաղացել և չեմ ձևացրել», – նշել է Քոչարյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:26
13 Մարտի 2024
Կրեմլից հայտարարել են, որ կպարզաբանեն ՀԱՊԿ–ում ՀՀ–ի անդամակցության հետ կապված իրավիճակը
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ
18:01
06 Մարտի 2024
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն. ԱԽ քարտուղար
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն,  հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
22:23
05 Մարտի 2024
Լավրովը զանգել է Միրզոյանին․ ի՞նչ են քննարկել
Լավրովն այսօր զանգել է Միրզոյանին
11:47
05 Մարտի 2024
Թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է․ ԳՇ պետ
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, հայտարարել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը
23:21
04 Մարտի 2024
Որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին․ ԱԱԾ
ԱԱԾ–ն հայտնում է, որ որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին
14:56
01 Մարտի 2024
ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին գործն է․ Ռուբինյանը պատասխանել է Հաջիևին
Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, հայտարարել է Ռուբինյանն Անթալիայում
12:01
01 Մարտի 2024
Ընդդիմադիր Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
11:06
01 Մարտի 2024
Միրզոյանի Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա