535.52
7.56
476.48
+36
Եղանակը Երևանում
Հայ

Պուտին. Ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև աճում է, պետք է պահպանել այդ դինամիկան

18:37
27 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև աճում է, պետք է պահպանել այդ դինամիկան, ինչպես նաև երկու երկրների փոխգործակցությունն այլ ուղղություններով: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

«Պետք չէ բնութագրել մեր հարաբերությունները. դրանք իսկապես դաշնակցային են, բավականաչափ բովանդակային», - ասել է Պուտինը: Նա նշել է, մասնավորապես, որ Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի օտար երկրների հետ համագործակցության առումով, Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2017 թ.-ին աճել է 30 տոկոսով:

«Այս տարվա 10 ամիսների ընթացքում այդ ցուցանիշն ավելացել է ևս 17,5 տոկոսով: Դինամիկան լավն է, պետք է պահպանել այն», - ասել է ՌԴ նախագահը: Ըստ նրա, Մոսկվան պատրաստ է անել իրենից կախված ամեն ինչ` Երևանի հետ նման հարաբերություններ պահպանելու համար, ընդ որում` ոչ միայն տնտեսական, այլ նաև ուրիշ ուղղություններով, մասնավորապես, անվտանգության ապահովման ոլորտում:

«Ընդհանուր առմամբ, մենք ունենք բավականին հարուստ, հագեցած օրակարգ», - ասել է Պուտինը:

Նա նշել է  նաև, որ սա Հայաստանի ղեկավարի առաջին այցն է Ռուսաստան` արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակից հետո: «Մաղթում եմ ձեզ հաջողություն, այն բոլոր նախագծերի իրականացում, որոնք դուք դրել եք ի շահ Հայաստանի, ի շահ հայ ժողովրդի», - ասել է Պուտինը Փաշինյանին:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:51
16 Հուլիսի 2019
Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ:
13:45
16 Հուլիսի 2019
Միրզոյան. Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները չպետք է ազդեն Հայաստանի վրա
Նա նշեց, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև առկա լարվածությունը բացասական է ազդում Հայաստանի տնտեսության վրա:
21:05
15 Հուլիսի 2019
Փաշինյանը և Սարգսյանը քննարկել են Հայաստանի զարգացման հարցեր (ՎԻԴԵՈ)
Տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումը
11:56
11 Հուլիսի 2019
Եվրոպական խորհրդի նախագահը հայերեն գրառում է կատարալ Հայատտան կատարած այցի արդյունքներով (ՖՈՏՈ)
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ հուլիսի 10-ին այցելել է Հայաստան:
10:26
11 Հուլիսի 2019
Սասուն Խաչատրյանը նոր պաշտոն կստանա
Սասուն Խաչատրյանը նոր պաշտոն կստանա:
19:05
09 Հուլիսի 2019
IRI հարցում. ՀՀ նախագահի և եկեղեցու վարկանիշն աճել է, վարչապետինը` նվազել
IRI հարցում. ՀՀ նախագահի և եկեղեցու վարկանիշն աճել է, վարչապետինը` նվազել:
17:54
09 Հուլիսի 2019
Պուտինը մեկնաբանել է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը։
12:45
08 Հուլիսի 2019
Փաշինյանը ժամանել է Սինգապուր. երկու կառավարությունների միջև ստորագրվել են համագործակցության մի քանի փաստաթղթեր (ՖՈՏՈ)
Սինգապուրի «Իստանա» կառավարական նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի դիմավորման պաշտոնական արարողությունը:
00:05
07 Հուլիսի 2019
Մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը
Մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը։
11:45
06 Հուլիսի 2019
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Նգույեն Սուան Ֆուքի հանդիպումը
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Նգույեն Սուան Ֆուքի հանդիպումը:

17:23
05 Հուլիսի 2019
Փաշինյանը և Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել (ՖՈՏՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել:
20:39
04 Հուլիսի 2019
Զոհրաբ Մնացականյանն Արցախի նախագահի հետ քննարկել է երկու պետությունների արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հինգշաբթի ընդունել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին