ԵՐԵՎԱ, 27 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի առաջարն` ԱՄՆ–ից զենք գնելու մասին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խարհրդական Ջոն Բոլթոնն «Ազատության» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ առրաջարկել է Փաշինյանին գնել ոչ թե ռուսական, այլ ամերիկյան զենք։
«Եթե ԱՄՆ-ից կլինի մեզ համար շահավետ առաջարկ, մենք կքննարկենք», - ասաց նա։
Ավելի վաղ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ամերիկյան զենք գնելու առաջարկությունը հակասող է համարել միջազգային կոնվենցիաներին, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքականությանը։
2015 թ․-ի հունիսին համաձայնագիր է ստորագրվել Ռուսաստանի կողմից Հայաստանին 200 միլիոն դոլարի ռազմական վարկ տրամադրելու վերաբերյալ։ Ըստ միջկառավարական համաձայնագրի, որը ստորագրվել է 2017 թ․-ի հոկտեմբերի 24-ին, Ռուսաստանը կտրամադրի Հայաստանին 100 միլիոն դոլարի վարկ ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումները ֆինանսավորելու համար։-0-