437.27
4.41
404.32
+8
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը` ՀԱՊԿ գագաթնաժողովի տեղափոխման մասին. «Հայաստանը ոչ մեկին, ոչ մի խնդրանքով չի դիմել»

12:54
05 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը ոչ մեկին, ոչ մի խնդրանքով, առաջարկով չի դիմել, չորեքշաբթի հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով Հայաստանի խնդրանքով ՀԱՊԿ գագաթնաժողովի տեղափոխման մասին ՌԴ նախագահի օգնական Ուշակովի հայտարարությունը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին տեղեկացրել է, որ ՀԱՊԿ երկրների առաջնորդների գագաթնաժողովը, որը նախատեսված էր դեկտեմբերի 6–ին հետաձգվել է` հաշվի առնելով Հայաստանի համապատասխան խնդրանքով, որը պատրաստվում է ընտրությունների։ Նա նաև հայտարարել է, որ մինչև տարեվերջ ՀԱՊԿ նոր գագաթնաժողովը դժվար թե կայանա, և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարելու է Վալերի Սեմերիկովը։ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանն ավելի ուշ հերքել է Ուշակովի հայտարարությունը։

«Մենք հետևողականորեն շարունակում ենք մեր բանակցությունները մեր թեկնածուի շուրջ (ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի. խմբգր.)։ Ընդհանրապես, հանդիպումների ժամանակ քննարկվում են տարատեսակ հարցեր», – ասաց Փաշինյանը չորեքշաբթի Երևանի մետրոպոլիտենում նախընտրական քարոզարշավի ժամանակ։

Նա նաև ավելացրեց, որ անհրաժեշտություն չի տեսնում ՌԴ նախագահի հետ քննարկել նրա օգնականի հայտարարություններն` ավելացնելով, որ «կան ավելի կարևոր հարցեր»։

Նա նաև հայտարարեց, որ գլխավոր քարտուղարի հարցն ամենակարևորը չէ, անգամ երկրորդական չէ։

«Այս համատեքստում քննարկվում են շատ ավելի լուրջ և կարևոր հարցեր` ՀԱՊԿ արդյունավետությունը, ինչպես նաև ՀԱՊԿ մասնակից երկրների փոխադարձ պարտակատություններն ու դրանց կատարման մեխանիզմները», – հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

Դեկտեմբերի 2–ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձորում լրագրողներին ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է տեղափոխել ՀԱՊԿ գագաթնաժողովը, որը պետք է կայանար դեկտեմբերի 6–ին Սանկտ Պետերբուրգում։ Փաշինյանը հայտարարել է, որ համաձայնվել է, քանի որ ավելի ճիշտ է համարում այդ հարցը լուծել աշխատանքային ընթացակարգերով։

Հայաստանի և ՀԱՊԿ երկրների հարաբերություններում լարվածություն առաջացավ այն բանից հետո, երբ Հայաստանը նախաձեռնեց և հոկտեմբերի 30–ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչեց Յուրի Խաչատուրովին` նախօրոք չհամաձայնեցնելով այդ ընթացակարգերը կազմակերրպության մյուս գործընկերների հետ։ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Աստանայում նոյեմբերի 8-ին քննարկել են նոր գլխավոր քարտուղարի հարցը: Հիշեցնենք, որ այդ հարցը արդիական է դարձել հոկտեմբերի 30-ին Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին այդ պաշտոնից ազատելուց հետո:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա
09:52
27 Փետրվարի 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
15:10
26 Փետրվարի 2024
ՌԴ–ն շարունակում է շփումները ՀՀ–ի հետ՝ ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանի խոսքերը պարզաբանելու համար․ Կրեմլ
Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է շփումները Երևանի հետ, որպեսզի պարզաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ–ում անդամակցության «սառեցման» մասին
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ