486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայ պատգամավորներն ու Օմբուդսմենը մեղադրանքներ են փոխանակել խորհրդարանում
21:07
27 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ պատգամավորներն երկրորդ օրն է խորհրդարանում քննարկում էին Օմբուդսմենի գրասենյակի 2014 թ.–ի գործունեության հաշվետվությունը, որը ներկայացվել է դեռ նախորդ քառօրյայի ընթացքում։

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հաշվետվությունն արժանացավ պատգամավորների բավականին բուռն արձագանքին, ովքեր սկզբում մեղադրում էին Օմբուդսմենին ոչ բավարար հետևողականության մեջ, իսկ հետո հայտարարեցին, որ իր կողմից ներկայացված 500 էջանոց հաշվետվությունը չափազանց մանրակրկիտ է կազմած։

Մի շարք պատգամավորներ կարծում են, որ հաշվետվությունը չպետք է պարունակեր քաղաքացիների կողմից ներկայացված կոնկրետ հայտարարություններ և դիմումներ, այն պետք է ներկայացներ կատարված աշխատանքի արդյունքները։

«Ոչ տեղին եմ համարում հաշվետվության մեջ այն դեպքերի ներկայացումը, երբ Օմբուդսմենին են դիմում բանտարկյալները` բողոքելով, որ գիշերը չեն կարողանում քնել միջատների պատճառով։ Կարծում եմ, որ դա ավելի շատ ոչ թե մարդու իրավունքների պաշտպանության, այլ սանիտարական նորմերի պահպանման հարց է», – ասաց ՀՀԿ–ից պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

Բացի այդ, պատգամավորները հայտարարեցին, որ ակնկալում էին Օմբուդսմենից տեսնել ավելի գործնական քայլեր պետական կառույցների և դատական համակարգի գործողությունների նկատմամբ` ընդհուպ մինչև ուղիղ միջամտություն և իրավիճակը շտկելու առաջարկներ։

Նրանք Օմբուդսմենին մեղադրեցին նաև ավելորդ կոռեկտության մեջ` նշելով, որ նա չի ցանկանում օգտվել օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորություններից և իրավունքներից, որոնք վերաբերում են տարբեր կառույցների և քննչական մարմինների նկատմամբ որոշակի ճնշում գործադրելուն։

Շուրջ երկու տասնյակ պատգամավորներ, որոնք ցանկանում էին իրենց կարծիքը հայտնել հաշվետվության մասին, ինչպես նաև երկու փոխխոսնակներն իրենց ելույթներում որոշակի դժգոհություն հայտնեցին Օմբուդսմենի գործունեության կապակցությամբ։ Նրանցից ոմանք անգամ հայտարարեցին, որ անհրաժեշտ է այդ  պաշտոնում նշանակել ավելի լուրջ անձնավորության։

 «Չեմ ցանկանում ասել, թե հավակնում եմ այս պաշտոնին, սակայն կարծում եմ, որ Օմբուդսմենի պաշտոնը պետք է զբաղեցնի տարիքով անձնավորություն, ով ունի աշխատանքի հարուստ փորձ և պրակտիկա, ինչպես նաև բավականին ինքնուրույն է», – ասաց ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջահանգիրյանը։

Նիստի վերջում Անդրեասյանը հանդես եկավ խոսքով և հայտարարեց, որ իր ներկայացրած հաշվետվությունն արտացոլում է Օմբուդսմենի աշխատանքի իր տեսլականը, ով պետք է և պարտավոր է բարձրաձայնել բոլոր հարցերի մասին` քրեակատարողական հաստատություններում միջատների հետ կապված խնդիրներից մինչև իշխանության տարբեր օղակներում և սոցիալական ոլորտներում գոյություն ունեցող խնդիրները։

Նա նաև նշեց, որ ցանկացած քննադատություն չպետք է դուրս գա խելամիտ սահմաններից։ Օմբուդսմենը կարծում է, որ պատգամավորներն իր նկատմամբ անարդար էին, իսկ որոշներն անգամ կատարել են որոշակի պատվեր։


«Չունեմ անձնական թշնամիներ, սակայն կան մարդիկ, որոնց «ոտքը ես տրորել եմ» իմ գործունեության ընթացքում և կարծում եմ, որ հիմա նրանք հենց պատգամավորների միջոցով են փորձում ինձնից վրեժխնդիր լինել», – ասաց Անդրեասյանը:

Նա ընդգծեց, որ ինքնուրույն է գործում և կախված չէ տարբեր կառույցներից` ընդգծելով, որ եթե նրա ուսերի հետևում ամուր աջակցություն և թիմի լիներ, ապա պատգամավորները ձեռնպահ կմնային հարձակումներից։

Քննարկումներն ավարտվեցին բավականին թեժ մթնոլորտում, որը փորձեց հանդարտեցնել փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն` ընդգծելով, որ ի դեմս պատգամավորների` Օմբուդսմենը միշտ ունի աջակցություն և հենարան։

«Դուք ունեք թիմ և հենարան` ի դեմս պատգամավորների, ովքեր ընտրել են Ձեզ և որոշել նշանակել Օմբուդսմենի պաշտոնում», – ասաց Նաղդալյանը։ –0–


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: