527.46
7.22
475.92
+37
Եղանակը Երևանում
Հայ

Նիկոլ Փաշինյանը Սինգապուր այցելելու հրավեր է ստացել

15:56
24 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Սինգապուրի փոխվարչապետ Թարման Շանմուգարատնամի հետ:

Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Սինգապուրի հետ տարբեր ոլորտներում համագործակցության շարունակական ընդլայնմամբ և նշել, որ վերջինիս զարգացման փորձն օրինակելի է մեր երկրի համար: Վարչապետը կարևորել է տնտեսական կապերի խորացումը, առևտրատնտեսական հարաբերությունների հետևողական զարգացումը, գործարարների միջև փոխգործակցությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մեր երկրում բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին և անհրաժեշտ համարել Սինգապուրի բիզնեսին Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունների մասին ազդակներ հաղորդելը:

«Մասնավորապես, զրուցակիցները քննարկել են Հայաստանից տարբեր ապրանքների` կոնյակի, գինու, գարեջրի, հյութերի և վերամշակված այլ մթերքների` Սինգապուր արտահանելու հնարավորությունները», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Թարման Շանմուգարատնամը նշել է, որ իր երկրի կառավարությունը ևս կարևորում է Հայաստանի հետ համագործակցության զարգացումը` հաշվի առնելով նաև մեր երկրում տեղի ունեցած վերջին դրական փոփոխությունները: «Նա Նիկոլ Փաշինյանին է փոխանցել իր երկրի վարչապետի` Սինգապուր այցելելու հրավերը և նշել, որ այն կարող է նոր թափ հաղորդել երկկողմ փոխգործակցությանը տարբեր ուղղություններով: Փոխվարչապետը հավելել է, որ հայերը Սինգապուրում հայտնի են որպես օրինակելի քաղաքացիներ և ունեն բարձր հեղինակություն սինգապուրցիների շրջանում: Թարման Շանմուգարատնամը նշել է, որ իր երկրի գործարար շրջանակներին կփոխանցի Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Միաժամանակ, նա հավակնոտ է համարել ՀՀ կառավարության` կոռուպցիայի դեմ պայքարի, բիզնես միջավայրի բարելավման, կառավարման համակարգի արդիականացմանը միտված ծրագրերը», - նշվում է հաղորդագրությունում:

Այս համատեքստում, կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները նշված ոլորտներում համագործակցության ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու ՏՏ ոլորտի համաշխարհային կոնգրես և կարևորել սինգապուրյան ընկերությունների մասնակցությունն այդ խոշոր միջոցառմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև զբոսաշրջության, բնապահպանության և ավիացիոն ոլորտներում կոնկրետ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:-0-

Никол Пашинян и вице-премьер Сингапура.jpg


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:48
14 Օգոստոսի 2019
ԱԳ նախարարը մեկնաբանել է Փաշինյան–Թրամփ հանդիպման հնարավորությունը
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Փաշինյան–Թրամփ հանդիպման հնարավորությունը։
12:48
14 Օգոստոսի 2019
ՀՀ ԱԳ նախարարը ձեռնպահ մնաց Ադրբեջանում հայտնված զինծառայողի վերաբերյալ մեկնաբանություն տալուց
«Դա բավականին զգայուն հարց է, և Հայաստանի ԱԳՆ-ն արդեն տարածել է հայտարարություն», - ասաց Մնացականյանը:
15:21
13 Օգոստոսի 2019
Պատրուշևը և Գրիգորյանը հաստատել են ՀՀ և ՌԴ ԱԽ-ների համագործակցության բարձր մակարդակը
Երևանում երեքշաբթի կայացել է Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհրուրդների քարտուղարների խորհրդակցությունները:
20:14
12 Օգոստոսի 2019
ՌԴ ԱԽ քարտուղարը ժամանեց Հայաստան
Երկուշաբթի Հայաստան ժամանեց Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը։
20:03
09 Օգոստոսի 2019
Ավինյանը հրաժարվել է մեկնաբանել BBC–ի հոդվածը Մարտի 1–ի գործով
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվել է մեկնաբանել BBC–ի հոդվածը Մարտի 1–ի գործով։
17:31
09 Օգոստոսի 2019
Երևանը և Մոսկվան միտված են երկկողմանի ռազմավարական կապերի ամրապնդմանը. կայացել է Փաշինյանի և Մեդվեդևի հանդիպումը
Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։
17:26
09 Օգոստոսի 2019
Փաշինյանն էկոնոմիկայի նախարարի տեղակալ է նշանակել
Նիկոլ Փաշինյանն էկոնոմիկայի նախարարի տեղակալ է նշանակել:
14:37
09 Օգոստոսի 2019
ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևը կայցելի Հայաստան
Այցի օրակարգը չի նշվում:
23:35
08 Օգոստոսի 2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստան (ՖՈՏՈ)
Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստան։
19:20
07 Օգոստոսի 2019
ՄԻԵԴ–ը ստացել է Քոչարյանի գործով ՍԴ դիմումը. այն կքննարկվի առաջնահերթության կարգով
Հուլիսի 10–ին Սահմանադրական դատարանը որոշել է վարույթ ընդունել 300.1 հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննարկումը:
13:00
02 Օգոստոսի 2019
Հայ քաղաքական ընդդիմությանը նոր զարգացումներ են սպասվում
Հայկական ներքաղաքական դաշտի ընդդիմադիր սեգմենտում նոր գործընթացներ են սպասվում
15:45
23 Հուլիսի 2019
Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կայցելի Վրաստան
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: