424.11
4.26
393.28
+14
Եղանակը Երևանում
Հայ

Լավրովը Բաքվում կքննարկի երկկողմանի համագործակցությունը և ղարաբաղյան հակամարտությունը

11:25
12 Հուլիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում պաշտոնական այցի ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ կքննարկի երկկողմանի երկխոսության զարգացումը և արդիական միջազգային խնդիրներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նախօրեին ռուս նախարարին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Հանդիպման ժամանակ ԱԳ նախարարները առանձնահատուկ ուշադրություն կդարձնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնախնդրին:

Փուլայնություն և փոխադարձություն

Վերջերս Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջոցը «փուլային տարբերակն» է:

«Այս տարի, հատկապես վերջին երեք-չորս տարիների ընթացքում, բանակցային գործընթացում նկատվում է, հնարավոր է, պատմության մեջ չտեսնված ակտիվություն: Բանակցությունները պետք են և´ Ադրբեջանին, և´ Հայաստանին: Ապրիլյան իրադարձությունները հակամարտության գոտում ևս մեկ անգամ դա ցույց տվեցին», - ասել է նա կառավարության նիստի ժամանակ:

Մոսկվայում, իրենց հերթին, հիշեցնում են, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում ընդունված եռակողմ հայտարարության մեջ հաստատվում է դրա մասնակիցների հավատարմությունը կարգավորել իրադրությունը ԼՂՀ շփման գծում:

Բաքվում դրական է գնահատվում Ռուսաստանի դերը կարգավորման հարցում: Ադրբեջանի ԱԳ նախարարը հնարվոր փաստաթղթի հետ կապված աշխատանքային գործընթացը համարում է բովանդակային և արդյունքամետ:

Տարածաշրջանային անվտանգության հարցեր

Բացի ղարաբաղյան հակամարտության հարցերից, ռուս և ադրբեջանցի նախարարները մտադիր են քննարկել անվտանգության հարցերը, մասնավորապես, Անդրկովկասում: «Ադրբեջանը մեր կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպյան տարածաշրջանում: Բաքվի հետ հարաբերությունները մենք կառուցում ենք հավասարության, միմյանց շահերը հարգելու և հարևանության հիման վրա», - ընդգծել են Սմոլենսկայա հրապարակից: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:25
29 Մարտի 2024
Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ–ից նշել են, որ Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
13:41
29 Մարտի 2024
Փոխվստահության ձևավորուման գործընթացը երբեք չի լինում միակողմանի․ փորձագետնը՝ Երևան–Բաքու բանակցությունների մասին
Միաժամանակ նա չի հերքել կողմերի միջև երկխոսության հաստատման անհրաժեշտությունը
11:23
29 Մարտի 2024
Իրավիճակը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լավատեսություն չի ներշնչում հայկական ղեկավարության դիրքորոշման պատճառով․ Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը հորինված պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման
11:04
28 Մարտի 2024
Բլինքեն–Փաշինյան–ֆոն դեր Լեյեն բրյուսելյան հանդիպումը կապ չունի Ադրբեջանի հետ․ Պետդեպում նշել են այդ քննարկման նպատակները
Բրյուսելյան հանդիպմանը հիմնական ուշադրությունը կուղղվի  Հայաստանի տնտեսական կայունությանը
10:55
27 Մարտի 2024
ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Պետդեպ
Պետդեպից հայտնել են, որ ԱՄՆ–ի նպատակն է խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն և տևական խաղաղության
13:19
26 Մարտի 2024
Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը
10:34
26 Մարտի 2024
Ադրբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ արբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են
16:01
25 Մարտի 2024
Հայաստանն ու Վրաստանն անվերապահորեն ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը
Փաշինյանը վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայտարարության ժամանակ հիշեցրել է հունվարին երկրների միջև ռազմավարական համագործակցության մասին ստորագրված հուշագրի մասին
20:21
21 Մարտի 2024
Փաշինյանը ԵԽ նախագահի հետ քննարկել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը
Փաշինյանը հանդիպել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ
11:49
21 Մարտի 2024
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր