ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է լուրերն այն մասին, որ ՀՀ վարչապետի թեկնածությունը համաձայնեցվել է Վլադիմիր Պուտինի հետ:
«Դա այդպես չէ, դա բացարձակ անհեթեթություն է», - Երևանում լրագրողներին ասաց ԴՊեսկովը` մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ վերջերս Սոչիում ՀՀ նախագահը քննարկել է այդ թեման ՌԴ նախագահի հետ, հաղորդում է Ինտերֆաքսը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարելի է գնահատել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի ներքին քաղաքականության վրա` Պեսկովը նշել է, – «Ոչ մի ձև: Դուք գիտեք, որ Ռուսաստանի համար չափազանց կարևոր է, որպեսզի ոչ ոք չմիջամտի մեր ներքին գործերին, և Ռուսաստանը շատ զգուշորեն է վերաբերվում նրան, որ չանի ինչ-որ բան, որ կարող է մեկնաբանվել որպես միջամտություն այլ երկրների ներքին գործերին, հատկապես, մեր մտերիմ գործընկերների, որոնց թվին է պատկանում Հայաստանը»:
Սեպտեմբերի 13-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու մասին` հրաժարական տված Հովիկ Աբրահամյանի փոխարեն: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում