ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. 6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է, հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Մայիսի 18–ին ՀՀԿ ներկայացուցիչ Արա Բաբլոյանն ընտրվեց 6–րդ գումարման Ազգային ժողովի նախագահ։
«Առաջինը, Բաբլոյանը ժողովրդի համար նոր մարդ է։ Երկրորդը, նրա թեկնածությունը հարմար է խորհրդարանի կազմում ներառված բոլոր կուսակցություններին։ Երրորդը, նրա թեկնածությանը հավանություն են տալիս ՀՀԿ–ի ներսում գոյություն ունեցող տարբեր խմբերի անդամները», – ասաց քաղտեխնոլոգը։
2017 թ.–ի ապրիլի 2–ի կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ է անցել չորս քաղաքական ուժ` իշխող ՀՀԿ–ն (58 մանդատ), «Ծառուկյան» դաշինքը (31), «Ելք» դաշինքը (9), ինչպես նաև ՀՅԴ–ն (7)։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում