ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
Այս մասին նա ուրբաթ ասաց լրագրողներին Երևանում անցկացվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական` IX համագումարի շրջանակում։
Համագումարի ժամանակ
Ծառուկյանը կրկին ընտրվեց ԲՀԿ նախագահ և քաղաքական խորհրդի ղեկավար։
Աբրահամյանի և Ծառուկյանի միջև գոյություն ունեն բարեկամական կապեր։ Ծառուկյանի դուստրը Արգամ Աբրահամյանի կինն է։–0–