ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում հերքել է տեղեկությունները, թե Սերժ Սարգսյանն իրեն առաջարկել է ղեկավարել Ազգային անվտանգության խորհուրդը:
Միևնույն ժամանակ, սակայն Հովիկ Աբրահամյանը նշել է, որ իր և Սերժ Սարգսյանի հարաբերությունները լավ են:
«Մեր հարաբերությունները ոնց եղել, այնպես էլ մնացել են, մենք հո թշնամիներ չենք»,- ասել է Հովիկ Աբրահամյանը՝ առվակների ու գետակների պատմությունը համարելով «զուտ հարաբերական գնահատական»:
«Հովիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ նշել է, որ ինքը քաղաքականությունից չի հեռացել, այլ շարունակելու է զբաղվել հայանպաստ գործունեությամբ», – գրում է թերթը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում