+20
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը պատրաստվում է ներկայացնել Կապույտ Մզկիթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

14:20
27 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պատրաստել է դիմում` Երևանի Կապույտ Մզկիթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներկայացնելու համար, այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իրանական IRNA գործակալության հետ զրույցում:

«Ներկայումս իրանական կողմի հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում և որոշ շտկումներից հետո, այն պատշաճ կերպով կներկայացվի», - ասել է նա:

Մշակույթի ոլորտում համագործակցությունը նա, ընդհանուր առմամբ, կարևոր ուղություն է համարել հայ-իրանական հարաբերություներում:

Загружается новость ... "Лево"

«Երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ուշադրության կենտրոնում են այնպիսի հարցեր, ինչպիսին են գրահրատարակչություն, կինոարտադրություն, վերականգնում և պատմամշակութային հուշարձանների պահպանում, թանգարանային և գրադարանային գործը: Մենք համագործակցում ենք նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում: Ինչպես գիտեք, Իրանի ջանքերի շնորհիվ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում են գրանցվել Սուրբ Թադեոս և Սուրբ Ստեփանոս վանական համալիրները», - նշել է նա:

Ըստ նրա, կարևոր մշակութային իրադարձություն էր Իրանի ազգային թանգարանում կայացած «Հայաստան և Իրան. Հողի հիշողությունը» ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվեցին Հայաստանի պատմության թանգարանի բացառիկ ցուցանմուշներ»

Նա հավելել է, որ  Հայաստանում տեղի է ունենում «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը և ուրախությամբ նշել, որ փառատոնին, որպես կանոն, ակտիվ կերպով ներկայացված են իրանցի ռեժիսորների ՝ Աբբաս Քիառոստամիի, Ասղար Ֆարհադի և այլոց ֆիլմերը:

«Ի դեպ, վերջինս նախագահել է նաև Ոսկե Ծիրանի 15-րդ փառատոնի մրցանակաբաշխության հանձնաժողով, իսկ նրա «Նադերի և Սիմինի ամուսնալուծություն» ֆիլմը հաղթող է ճանաչվել փառատոնի «Միջազգային խաղարկային ֆիլմեր» անվանակարգում», - հավելել է ՀՀ վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ վերոնշյալ և համանման այլ ծրագրերը լավ հնարավորություն են հայ և իրանցի ժողովուրդների համար միմյանց մշակույթներին ծանոթանալու և հաղորդակից լինելու տեսանկյունից:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:31
15 Սեպտեմբերի 2019
Զոհրաբ Մնացականյանը կայցելի Լիտվա
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 16-ին պաշտոնական այցով կմեկնի Լիտվա:
18:49
13 Սեպտեմբերի 2019
ԱԳ նախարարը ՀՀ–ում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցեր (ՎԻԴԵՈ)
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:
11:21
13 Սեպտեմբերի 2019
Լավրով. Սիրիայի պատերազմն ավարտվել է
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում պատերազմն «իսկապես ավարտվել է»:
16:01
11 Սեպտեմբերի 2019
ՌԴ դեսպանը մեկնաբանել է Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցը
Նա մեկնաբանել է արծարծվող այն լուրերը, թե Հայաստանում կոռուպցիայի և սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող մարդիկ ապաստան են ստանում Ռուսաստանում։
15:17
11 Սեպտեմբերի 2019
ՌԴ դեսպանը մեկնաբանել է Պուտինի հայաստանյան այցի հնարավորությունը
ՌԴ դեսպանը մեկնաբանել է Պուտինի հայաստանյան այցի հնարավորությունը:
19:45
09 Սեպտեմբերի 2019
ՀՀ–Լիբանան ռազմական գործակցությունը նոր որակ կստանա. համաձայնագրի վավերացման օրինագիծ է ներկայացվել
Նախաձեռնությունը նախատեսում է գործակցության լայն շրջանակ
20:03
06 Սեպտեմբերի 2019
Սահմանադրական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ամբողջական որոշումը
Սահմանադրական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ամբողջական որոշումը:
15:55
06 Սեպտեմբերի 2019
Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է Քոչարյանի գործով ՍԴ–ի որոշումը
Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ–ի որոշումը։
20:03
05 Սեպտեմբերի 2019
Կժամանի արդյո՞ք Պուտինը Երևան. մեկնաբանում է ՀՀ փոխարտգործնախարարը
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հինգշաբթի մեկնաբանել է լրագրողներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հավանականությունը Երևան
16:39
01 Սեպտեմբերի 2019
Փաշինյան. Վաշինգտոնում հասկանում են Իրանի նշանակությունը Հայաստանի համար
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով Հայաստանի վրա ազդեցության մասին հարցին:
21:03
29 Օգոստոսի 2019
ԱԳ նախարարը մեկնաբանել է Փաշինյան–Ալիև հանդիպման հավանականությունը
Առաջիկայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում չի նախատեսվում։
15:24
27 Օգոստոսի 2019
Հայաստանը կմասնակցի «Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` «Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը մասնակցելու համար: