486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Վրաստանի նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
19:17
30 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հանդիպել է իր վրացի գորընկեր Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Երկու երկրների ղեկավարները քննարկել են բարձր մակարդակի հայ-վրացական հարաբերությունների օրակարգը, նախանշել այն առաջ մղելու նոր հեռանկարները, անդրադարձել քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված ընթացիկ ծրագրերին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նախագահներ Սարգսյանը և Մարգվելաշվիլին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխշահավետ նախագծերի իրականացման համար կարևորել են ինտեգրացիոն տարբեր գործընթացների շրջանակներում Հայաստանի և Վրաստանի շարունակական համագործակցությունը:

Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների շուրջ` ընդգծելով տարածաշրջանի կայուն, խաղաղ և անվտանգ զարգացման կարևորությունն ու այդ ուղղությամբ ևս համագործակցությունը:

ԶԼՄ–ների համար նախատեսված հայտարարության մեջ Սարգսյանն ուրախալի է համարել այն փաստը, որ այս աշխատանքային այցի ընթացքում նախագահները հանգամանալից քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը և նախանշել երկկողմ բազմաբնույթ համագործակցությունն առաջ մղելու նոր հեռանկարները:

«Վստահ եմ, որ տեղյակ եք՝ այս այցի շրջանակներում մասնակցելու եմ նաև Հին Թբիլիսիի պատմական վայրում նոր շունչ ստացած հայկական առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու վերաօծման արարողությանը: Շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի իշխանություններին այդ սրբավայրի վերականգնման աշխատանքներին իրենց աջակցությունը բերելու համար: Մենք էլ մեր հերթին հատուկ հոգածությամբ ենք վերաբերվում Հայաստանում առկա վրացական մշակութային ժառանգությանը, որի բարենորոգման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են: Հավատացած եմ, որ միայն այս կերպ` հոգատարությամբ միմյանց մշակութային ժառանգությանը վերաբերվելով, մենք կարող ենք պահպանել ու բազմապատկել մեր ձեռքբերումները», – նշել է Սարգսյանը։

Վերադառնալով միջպետական օրակարգին` նա գոհունակությամբ փաստել է, որ վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել և թևակոխել են որակական նոր փուլ:

«Մեր երկրների միջև ընթացող բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսությունը և փոխայցելությունները խոսքերիս վառ վկայությունն են: Կարևորում եմ նաև այն, որ երկկողմ հարաբերությունների ամրապնդումն իրականացվում է լիակատար փոխվստահության պայմաններում», – նշել է ՀՀ նախագահը։

 «Պարոն նախագահի հետ մենք քննարկեցինք նաև այն ռազմավարական բնույթի նախագծերը, որոնց երկուստեք ձեռնամուխ ենք եղել: Կցանկանայի կարևորել Բագրատաշեն-Սադախլո սահմանային «Բարեկամության կամրջի» շինարարությունը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք այն և մնացյալ բոլոր ծրագրերը հաջողությամբ ավարտին ենք հասցնելու` դրանով իսկ հավելյալ խթաններ ստեղծելով մեր երկրների առաջընթացի և տնտեսական վերելքի համար», – ասել է Սարգսյանը։

 «Աներկբա է, որ թե՛ Հայաստանը և թե՛ Վրաստանը բավարար ներուժ ունեն խորացնելու տնտեսական համագործակցությունը՝ իրագործելով միջպետական փաստաթղթերով ամրագրված իրենց պարտավորությունները: Ավելին, հավատացած եմ, որ մեր երկրների ներգրավումը տարբեր ինտեգրացիոն կառույցներում ոչ միայն չեն խոչընդոտում, այլև ավելացնում են մեր համակողմանի համագործակցության հնարավորությունները` նոր հորիզոններ ուրվագծելով երկկողմ և բազմակողմ փոխշահավետ ծրագրերի իրականացման համար», – ավելացրել է ՀՀ նախագահը։–0–

 

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: