ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Բրյուսելում երկրի ղեկավարը կմասնակցի հունիսի 22-ին կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված կազմով գագաթնաժողովին, որին հրավիրված են Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները:–0–