526.4
7.25
475.99
+33
Եղանակը Երևանում
Հայ

ՀՅԴ-ում ներքին բունտ է հասունանում. թերթ

13:52
11 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Այս ընտրությունների ինտրիգն ու դրաման անշուշտ Դաշնակցությունն է, որն անկախությունից հետո առաջին անգամն է, որ մասնակցելով ԱԺ ընտրություններին, չի հաղթահարել անցողիկ շեմը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Այս անգամ ՀՅԴ-ն հավաքել է ընդամենը 48 822 ձայն կամ 3.89%, ինչն անցողիկ չէ։ Սա մի կողմից խոսում է այն մասին, որ հասարակությունը մերժեց նախորդ իշխանության մեջ տեղ զբաղեցրած ուժերին, մյուս կողմից, որ չներեց ՀՅԴ-ի ճամբարափոխությունը։ Սակայն այլ վերլուծություն ևս կարելի է անել։ Օրինակ այն, որ ՀՅԴ-ն այս անգամ վատ է կազմակերպել նախընտրական քարոզարշավը, սխալ կարգախոս է ընտրել, տխուր պաստառ և վստահություն չներշնչող եռյակ՝ ցուցակի առաջին համարներում։ 

Загружается новость ... "Лево"

«Իսկ նախընտրական փուլի կազմակերպչական աշխատանքները կոորդինացնում էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ու ՀՅԴ ԳՄ՝ հայաստանյան կառույցի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը։ Եվ չնայած ռեյտինգային թեկնածուներն այս տարի չէին զիջում անցած տարվա թեկնածուներին և նրանցից ոմանք քրտնաջան աշխատել են, սակայն արդյունքներն են էականորեն զիջում 2017-ի արդյունքներին», - գրում է թերթը։ 

Ի դեպ, ՀՅԴ-ն պետք է նոյեմբերին ընդհանուր ժողով աներ, որի արդյունքում ՀՅԴ ղեկավար մարմինը՝ Բյուրոն է ընտրվում և առաջիկա տարիների մարտավարություն է որոշվում, սակայն ԱԺ արտահերթ ընտրությունների պատճառով ժողովը հետաձգվել է մինչև հունվարի 15-ը։ «Ենթադրվում էր, որ այդ ժողովի ընթացքում Բյուրոյի կազմն ամբողջությամբ կփոխվի, մանավանդ՝ Բյուրոյի ներկայացուցչի պաշտոնին հրաժեշտ կտա 2000 թվականից այդ պաշտոնը զբաղեցնող Հրանտ Մարգարյանը, սակայն մենք տեղեկացանք, որ Ժողովի պատվիրակների ընտրության ժամանակ «հաղթել» են Մարգարյանի մարդիկ, ուստի քիչ հավանական է, որ նրան դեմ քվեարկեն, կամ՝ այլ թեկնածուի կողմ», - գրում է թերթը։ 

Բայց ԱԺ արտահերթ ընտրությունների, իսկ դրանից առաջ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ՀՅԴ ներսում լուրջ դժգոհություն են առաջացրել և ներքին բունտ է հասունանում՝ Հրանտ Մարգարյանին և առհասարակ ՀՅԴ ղեկավարներին փոխելու պահանջով։ Նրանց են վերագրում ձախողումների ալիքը։ Թե որքանով հետևողական կլինի այդ պահանջը և կկարողանա՞ն արդյոք Դաշնակցությունում ևս սերնդափոխություն իրականացնել, կերևա մոտ ամիսներին:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:19
17 Օգոստոսի 2019
Ռուսաստանը հրաժարվել է արտահանձնել Միհրան Պողոսյանին
ՀՀ գլխավոր դատախազությունը ՌԴ գլխավոր դատախազությանն առաջարկել է տրամադրել հստակ տեղեկատվություն՝ Մ. Պողոսյանի հանձնումը մերժելու պատճառների վերաբերյալ:

14:48
14 Օգոստոսի 2019
ԱԳ նախարարը մեկնաբանել է Փաշինյան–Թրամփ հանդիպման հնարավորությունը
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Փաշինյան–Թրամփ հանդիպման հնարավորությունը։
12:48
14 Օգոստոսի 2019
ՀՀ ԱԳ նախարարը ձեռնպահ մնաց Ադրբեջանում հայտնված զինծառայողի վերաբերյալ մեկնաբանություն տալուց
«Դա բավականին զգայուն հարց է, և Հայաստանի ԱԳՆ-ն արդեն տարածել է հայտարարություն», - ասաց Մնացականյանը:
15:21
13 Օգոստոսի 2019
Պատրուշևը և Գրիգորյանը հաստատել են ՀՀ և ՌԴ ԱԽ-ների համագործակցության բարձր մակարդակը
Երևանում երեքշաբթի կայացել է Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհրուրդների քարտուղարների խորհրդակցությունները:
20:14
12 Օգոստոսի 2019
ՌԴ ԱԽ քարտուղարը ժամանեց Հայաստան
Երկուշաբթի Հայաստան ժամանեց Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը։
20:03
09 Օգոստոսի 2019
Ավինյանը հրաժարվել է մեկնաբանել BBC–ի հոդվածը Մարտի 1–ի գործով
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվել է մեկնաբանել BBC–ի հոդվածը Մարտի 1–ի գործով։
17:31
09 Օգոստոսի 2019
Երևանը և Մոսկվան միտված են երկկողմանի ռազմավարական կապերի ամրապնդմանը. կայացել է Փաշինյանի և Մեդվեդևի հանդիպումը
Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։
17:26
09 Օգոստոսի 2019
Փաշինյանն էկոնոմիկայի նախարարի տեղակալ է նշանակել
Նիկոլ Փաշինյանն էկոնոմիկայի նախարարի տեղակալ է նշանակել:
14:37
09 Օգոստոսի 2019
ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևը կայցելի Հայաստան
Այցի օրակարգը չի նշվում:
23:35
08 Օգոստոսի 2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստան (ՖՈՏՈ)
Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստան։
19:20
07 Օգոստոսի 2019
ՄԻԵԴ–ը ստացել է Քոչարյանի գործով ՍԴ դիմումը. այն կքննարկվի առաջնահերթության կարգով
Հուլիսի 10–ին Սահմանադրական դատարանը որոշել է վարույթ ընդունել 300.1 հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննարկումը:
13:00
02 Օգոստոսի 2019
Հայ քաղաքական ընդդիմությանը նոր զարգացումներ են սպասվում
Հայկական ներքաղաքական դաշտի ընդդիմադիր սեգմենտում նոր գործընթացներ են սպասվում